Եվրախորհրդարանը սկսել է Մարին Լը Պենին պատգամավորական իմունիտետից զրկելու ընթացակարգը
Եվրոպական խորհրդարանը սկսել է ընթացակարգ, որը կարող է Ֆրանսիայի նախագահի ուլտրաաջ թեկնածու Մարին Լը Պենին զրկել պատգամավորական իմունիտետից՝ ԵՄ միջոցների ոչ իրավաչափ գործածման կասկածների պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնի Տայանին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆրանսիական դատարանները խնդրել են եվրոպական օրենսդիրներին զրկել Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի շարունակեն նրա նկատմամբ հետաքննությունը՝ «Ազգային ճակատ» կուսակցության աշխատակիցներին ԵՄ հիմնադրամներից աշխատավարձ վճարելու մեջ կասկածանքներով։
Հարցումը «փոխանցվել է Եվրախորհրդարանի իրավաբանական հանձնաժողովին, որը պատասխանատու է նման հարցերի համար», ասել է Տայանին պատգամավորներին Բրյուսելում նիստի սկզբին։ Այդ քայլով պաշտոնապես մեկնարկել է ընթացակարգը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն