Սահմանադրական դատարանը Քոչարյանի դիմումի գործով երկու ժամ է խորհրդակցական սենյակում է
ՀՀ սահմանադրական դատարանը օգոստոսի 29–ից գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։ Դիմումների քննությունը հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 3–ը։ Քործի քննությունը վերսկսվեց այսօր։ Այս պահին Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է։ Որոշման հրապարակմանը սպասում են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործի քննությանը։
Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նախքան ՍԴ դատավոր նշանակվելը ներկայացնում էր «Մարտի մեկի» գործով տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։
Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Վերաքննիչի որոշմամբ Քոչարյանի և մյուսների գործը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի