Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին միայն հիմարը կարող է հավատալ
Այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ։ Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը վաճառքի է հանել Երեւանի վարչական շրջանում գտնվող իր անշարժ գույքը։ Լուրի սկզբնաղբյուր՝ «Ժամանակ» թերթը նաեւ գրել էր, որ ըստ իրենց աղբյուրների՝ նման շենք-շինությունների թիվը անցնում է մի քանի հարյուրը, իսկ դրանց շուկայական գինը 300-500 մլն դոլարի սահմաններում է:
«Այդ տեղեկությունն, իհարկե իրականությանը չի համապատասխանում, ընդհանուր առմամբ այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին կարծում եմ միայն հիմարը կարող է հավատալ»,–նշել է Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նաեւ նկատել է, որ թերթը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ եւ կեղծիք տարածելու համար. «Ինչ վերաբերում է թերթին եւ հոդվածի հեղինակին, ապա ուզում եմ պարզապես հիշեցնել, որ դա այն լրատվամիջոցն է, որը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ եւ կեղծիք տարածելու համար եւ փաստորեն պաշտոնապես ճանաչված է Հայաստանում որպես բազմակի ստախոս եւ կեղծարար: Մնացած եզրակացությունները թողնում են ընթերցողներին»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի