Պաշտոնյաների «շատախոսությունը» հոգնեցնում է
«Հրապարակ»-ը գրում է․
«Խոսքը չափից դուրս շատ է մեր իրականությունում։ Ժամանակին մենք խոսքի կարոտ էինք՝ հատկապես երկրի առաջին դեմքերի, պաշտոնյաների, պատգամավորների խոսքին, եւ նրանց յուրաքանչյուր հարցազրույց ու ասուլիս իրադարձություն էր դառնում, թեկուզ՝ սկանդալային։ Հիմա այս «շատախոսությունը» հոգնեցնում է, մանավանդ՝ ասելիքի բացակայության, ծուռ մտքերի ավելցուկի պարագայում։
Երբեմն պետք է նաեւ հիշել ժողովրդական իմաստնությունը՝ «լռությունը ոսկի է»։ Ի՞նչ կարիք կա ողջ օրը ասպարեզում լինել՝ ստատուսներ գրել, ուղերձներ ու հայտարարություններ տարածել, հարցազրույցներ տալ, «լայվեր» մտնել։
Թողեք՝ ձեզ հասարակությունը «կարոտի», ձեր խոսքի արժեքն իմացեք, ձեր պաշտոնից բխող զսպվածություն ունեցեք։ Մանավանդ՝ ինչքան շատ եք խոսում, այնքան շատ եք վրիպումներ թույլ տալիս։ Այնքան ակնհայտ են դառնում ձեր անփորձությունը, ծրագրերի բացակայությունը, պատկերացումների սնանկությունը։
Ջրիկ ու խորք չունեցող խոսքն ո՞ւմ է պետք, ո՞վ է դրանից շահում, ո՞վ է այն լսում ու հիանում՝ բացի մի խումբ անկիրթ ու մակերեսային մարդկանցից։ Չէ՞ որ ձեր խոսքը, ելույթները, «լայվերը» լսում եւ դիտում են նաեւ խելացի մարդիկ, մասնագետները, որոնք ձեր յուրաքանչյուր խոսքի հետեւում տեսնում են ձեր դիլետանտությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը եւ սարսափում են, թե այս ում ենք վստահել մեր պետության ճակատագիրը, այս ում հետ ենք հույսեր կապել ու հավատացել։
Լռեք, ի սեր Աստծո, երբեմն թույլ տվեք, որ հույս փայփայենք, որ ավելի խելացի եք, քան իրականում կաք։ Ավելի հմուտ, ավելի գրագետ, ավելի աշխատասեր, ավելի լուրջ, ավելի հասուն։ Չէ՞ որ մեր պետության բախտը հիմա ձեր ձեռքերում է, եւ մենք կամովին այն հանձնել ենք ձեզ՝ հուսալով, որ նոր սերունդն ավագներից ավելի լավ գիտի ինչ անել»։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի