Բալասանյանը փոշմանե՞լ է
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ պայմանավորված՝ Գյումրու ջրագծերը եւ կոյուղատար համակարգի խողովակները վթարման պատճառ են դառնում: Այս օրերին Գյումրեցին զրկված է շուրջօրյա ջրամատակարարումից:
Այս խնդրին զուգահեռ՝ այսօր էլ «Վեոլիա Ջուր» ընկերությունն է հայտարարություն տարածել, որ Գյումրի քաղաքը սնուցող ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 1-ին՝ ժամը 13.00-ից մինչև փետրվարի 2-ը ժամը 13.00-ը կդադարեցվի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը (Մսի կոմբինատի, Կազաչի պոստի, Արցախ, Սլաբոդկա, Ավտոկայան, Ավզնոց թաղամասերի, քաղաքի կենտրոնական հատվածների, Գորկու, Ջիվանու, Շիրակացու, Ալեք Մանուկյան, Ռուսթավելու, Հրանտ Սարգսյան, Կամոյի, Վասիլ Խաչատրյան, Կնունյանց փողոցների, Բանկի բանավան, Մայր Հայաստան տարածքների, Ռուսական 102-րդ ռազմաբազայի, Սահմանապահ, Խոհարարական, Ռազմաուսումնական, թիվ 56 952, թիվ 55 035 զորամասերի և հարակից տարածքներ):
Ջրամատակարարման խնդրով պայմանավորված մի ցնցող հայտարարություն էլ արել է իշխող Հանրապետական կուսակցության կողմից հովանավորվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մենք մեր բաժնետոմսերը տվեցինք պետությանը, որ ամեն ինչ լավ լինի, բայց բնակիչը այսօր բողոքում է, որ ջուր չունի»,- պետությանը մեղադրելով հայտարարեց Բալասանյանը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրինության հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, Գյումրու ավագանու որոշմամբ՝ Գյումրու համայնքին պատկանող ջրմուղի բաժնետոմսերը հենց այնպես տրվեցին ՀՀ կառավարությանը: Անդրադառնալով պետությանը պահ տված բաժնետոմսերին, եւ բոլորի ուշադրությունը իր աղմկալի հայտարարությունից շեղելով, Բալասանյանը սկսեց ծաղրել իր տեղակալ-փեսային: «Սանոյան Ռուբիկը բողոքում է, որ իրենց տանն էլ ջուր չկա: Իմ տեղակալն է»,-ծիծաղելով ասաց քաղաքապետը: Սամվել Բալասանյանի մտահոգությունը եւ ժողովրդի անունից խոսելը պատահական չէ: Տեղեկություններ կան, որ նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը ցանկանում է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալ:
Դավիթ Կարապետյան


















































Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների
Կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին. լսվում են հայհոյանքներ (տեսանյութ)
Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ինչպես են կարմիր բերետավորները մուտք գործում Գյումրիի քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից