«Ադրբեջանցի վարորդը քնած է եղել, նա ընդունել է իր մեղքը». Մանրամասներ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից
Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարվել է ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց GM Smile Tour–ի աշխատակիցը` նշելով, որ վթարված մեքենան պատկանել է իրենց ընկերությանը, այն 18 ուղեւոր է տեղափոխել Բաթումի:
«Մեր տնօրենը հիմա Վրաստանում է, նա հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով, նա ընդունել է իր մեղքը, այժմ ձերբակալված է: Մենք փորձում ենք կազմակերպել վիրավորների տեղափոխումը, մեր տնօրենը հանդիպել է վիրավորներին»,-ասաց նա:
GM Smile Tour–ի աշխատակիցը հայտնեց, որ դեպքի վայրում միմյանց են բախվել 4 մեքենաներ. «Մեզ հասած տեղեկությունններով մեր մեքենայի հանդիպակաց գոտի մեքենա է դուրս եկել, քնած վարորդով, մեր վարորդը փորձել է մեքենան փախցնել, սակայն հետեւի հատվածում հարված է ստացել եւ գլխիվայր շուռ է եկել»,- ասաց նա:
Նա բացառեց իրենց վարորդի հոգնածությունը, նշեց որ յուրաքանչյուր վարորդ 3 օր հանգստանալուց հետո է ուղեւորների տեղափոխում:
«Մեկվարորդ է միկրոավտոբուսը վարում, նա հոգնած չի եղել, քնած չի եղել, նաեւ ուղեւորներն են փաստում, որ ամեն կերպ փորձել է ձայնային ու լուսային ազդանշաններով արթնացնել հանդիպակաց գոտի դուրս եկած վարորդին, սակայն չի ստացվել»,- հավելեց նա:
GM Smile Tour–ի աշխատակիցը նշեց, որ իրենք արդեն 8 տարի ուղեւորափոխադրումներ են իրականացնում, ընկերությունը լիցենզիա չունի, քանի որ տուրիստներ տեղափոխվելու համար լիցենզիա չի նախատեսվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):
Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի