Կյանք եւ ազատություն
Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, իսկ նա կալանավայրում է: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորում են Արցախի ներկա եւ նախկին նախագահները, նախկին պաշտոնյաներ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց Հայաստանի այսօրվա իշխանությունները նրան չեն շնորհավորում, եւ ինչպես շնորահվորեն, եթե նրանց միակ ցանկությունը նրան անազատության մեջ տեսնելն է:
Մեր երկրի խայտառակությունն է, որ Ռոբերտ Քոչարյանը, որը հսկայական ներդրում ունի Արցախի ազատագրման եւ զարգացման գործում, որը 1997-ին համաձայնելով զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, իսկ 1998-ից տասը տարի շարունակ լինելով Հայաստանի նախագահ կարողացավ Հայաստանի ծնկի եկած տնտեսությունը ոտքի կանգնեցնել, կարողացավ այնպիսի տնտեսական միջավայր ստեղծել, որը թույլ տվեց ՀՀ քաղաքացուն բարձրացնել իր կենսամակարդակը:
Հայաստանի ՀՆԱ-ն տասը տարում 6 անգամ ավելացրած մարդը, բյուջեն մոտ ինը անգամ ավելացրած մարդը այսօր ՀՀ իշխանությունների ջանքերով ազատությունից զրկված է:
Ազատությունից զրկված է մի մարդ, որը ոչ միայն նպաստեց Արցախի ազատագրմանը, զարգացմանը, ոչ միայն նպաստեց Հայաստանի տնտեսության առողջացմանը, այլ նաեւ կարողացավ բարձրացնել մեր երկրի միջազգային կշիռը:
Նա հավասարը հավասարի հետ շփվում էր Ռուսաստանի նախագահի հետ, կարողանալով արմատապես բարելավել հայ-ռուսաստանյան հարաբերությունները: Նա հասավ նրան, որ միջազգային հանրությունը, իսկ ավելի կնկրետ Մինսկի խմբի համանախագահներն ընդունեցին, որ Արցախի հարցը պետք է լուծվի հանրքավեի միջոցով:
Քոչարյանի նախագահության տարիներին մեկը մյուսի հետեւից տարբեր երկրներ ընդունեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:
Ռոբերտ Քոչարյանը դեռ առաքելություն ունի եւ նա իրացնելու է այն: Ճիշտ է, այսօր նա զրկված է ազատությունից, բայց ազատ է նրա կամքն ու միտքը: Ֆիզիկական անազատությունը ժամանակավոր է եւ շատ շուտով ամեն ինչ իր տեղն է ընկնելու եւ բոլոր նրանք, ովքեր այսօր վախենում են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին ամաչելու են, բոլոր նրանք, ովքեր արեցին այնպես, որ նա զրկված լինի ազատությունից ամաչելու են իրենց երեխաներից եւ թռներից: Ժամանակն ամեն ինչ շուտով իր տեղը կդնի:
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի