«Ցանկանում ենք ճիշտ ընկալել ձեր կողմից եկող ազդակները». Փաշինյանը՝ գործարարներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ օգոստոսի 31-ին, հանդիպում են արտահանողների, նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ։
Նիկոլ Փաշինյանը իր բացման խոսում, մասնավորապես, ասաց. «Հրավիրել ենք հիմնականում այն տնտեսավարողներին, արտադրության ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք արտահանման գործում որոշակի արդյունքներ եւ պոտենցիալ ունեն, նաեւ շինարարության ոլորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ կան։ Հայաստանի կառավարության համար ծրագրային է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածությունը, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան, դա լինի մեր տնտեսության կարեւոր բնորոշիչներից մեկը, նաեւ մշակող արդյունաբերության աջակցելն է մեր ծրագրային դրույթներից մեկը։ Մենք այս թեմայի վրա աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել, սակայն սա այդքան էլ պարզ թեմա չէ, որովհետեւ որեւէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունը նպաստում է, որ ոլորտը ավելի զարգանա, դառնա ավելի մրցունակ, մենք պետք է համոզված լինեք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որը բերում է շղթայական ռեակցիայի եւ որը նաեւ աջակցություն է դառնում այլ ոլորտների համար, հակառակ դեպքում եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, ստիպված կլինենք ետ կանգնել այսպիսի ծրագրերից, որը արդյունքում կբերի ավելի շատ վնասներ»։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը ցանկանում է այսպիսի հանդիպումներով ճիշտ ընկալել գործարարներից եկող ազդակները. «Այսպիսի հանդիպումներով մենք ցանկանում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել, որ կարողանանք ճիշտ ընկալել ձեր կողմից եկող ազդակները, ճիշտ կառավարել եւ արձագանքել այդ ազդակներին։ Շինարարության հետ կապված ես կուզեի ասել, որ շինարարության ոլորտում լուրջ հետաքրքրություն ունենք, որ աջակցության ճիշտ բանաձեւեր դնենք, որովհետեւ անշարժ գույքի շուկայում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, առաջարկը չի աճում, այդ պայմաններում գների շատ էական աճ կա, եւ այստեղ կարեւոր է, որ մենք մեր համագործակցությամբ կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի եւ պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենալ, որ ցնցումներ չլինեն»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ կառավարության տեսլականն է, որ Հայաստանում մշակող արդյունաբերությունը զարգանա. «Ընդհանուր առմամբ, մեր տեսլականը հետեւյալն է, որ Հայաստանում մշակող արդյունաբերությունը պետք է զարգանա, դառնա մեր տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը, իհարկե մենք այս խոսակցությունը մի փոքր տարբերակում ենք տեխնոլոգիական ոլորտի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ խոսակցությունից, նրանց հետո խոսակցությունը այլ նրբերանգներ ունի։
Տուրիզմի ոլորտի հետ նույնպես մենք պետք է առանձնահատուկ խոսակցություն ունենալ, քանի որ տուրիզմը նույնպես մենք կարող ենք արտահանման մի ճյուղ համարել, որովհետեւ ծառայությունները որ մատուցվում է եւ ապրանքները, որ սպառվում են, ունեն արտահանման տրամաբանություն»։
Վարչապետի փոխանցմամբ՝ այս ընթացքում էկոնոմիկայի նախարարը հանդիպել է գործարարների հետ, հավաքել նրանց առաջարկները. «Այս ընթացքում էկոնոմիկայի նախարարությունը հանդիպումների շարք է ունեցել եւ հավաքագրել է առաջարկները, որոնք եկել են արտահանող արդյունաբերության ոլորտից։ մենք բավական տեղեկատվություն ենք հավաքել եւ այդ տեղեկատվությունը համապատասխան որոշումներ դարձնելու բարդ խնդրի վրա պետք է առաջիկայում աշխատենք»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում` շնորհավորելով նրա 65-ամյակը:
Նրանք «Ծնունդդ շնորհավոր պարոն նախագահ», «Ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս», «Հող հանձնող չես, հող գրավող ես» գրությամբ պաստառներով եւ շապիկներով հավաքվել են Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում:
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի վրա էլ ակցիայի մասնակիցները մեծ պաստառ են փակցրել «Շնորհավոր ծնունդդ պարոն նախագահ, շնորհավոր ծնունդդ Արցախի հերոս» գրությամբ:
Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակն է: Նրան շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, գերենալներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի