Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած տարաձայնություններով եւ պատգամավորի սկզբունքային դիրքորոշմամբ, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում դա տեղի է ունեցել «պատժիչ» գործողությունների շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար։
Մանդատից հրաժարվելու հայտարարությունից առաջ Առաքելյանին, ով օրեր առաջ Ամուլսարի հարցով դեմ էր արտահայտվել իշխանական տեսակետին, տեսել են ԱԺ բուֆետում Ռուբեն Ռուբինյանի հետ բարձրաձայն վիճելիս, ինչ-որ բաներում արդարանալիս։ Իսկ Ռուբինյանը փաշինյանական թեւի ամենակարկառուն ներկայացուցիչն է՝ նրա աջ թեւը խմբակցությունում։
Մեր աղբյուրների վկայությամբ, նախօրեին խմբակցությունում կոշտ խոսակցություն է ընթացել։ Բոլորին զգուշացրել են, որ սեփական կարծիք հայտնել կարող են, քանի դեռ խմբակցության ամփոփ որոշումը չկա, իսկ երբ վերջնական որոշում է կայացվում, մեկ մարդու նման պետք է կողմ քվեարկեն եւ կողմ արտահայտվեն։ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է խմբակցության ղեկավարի վրա, նրան մեղադրել թուլության, իրավիճակին չտիրապետելու մեջ։ Անգամ ասել է, որ եթե այսպես շարունակվի, ԱԺ-ն կցրեմ։ Ապա, ըստ ամենայնի, որոշել են կոնկրետ մարդկանց էլ պատժել, որ բոլորի աչքը վախենա, եւ նման ընդվզումներ առաջիկայում չլինեն։ Մի քանի հոգի էլ կան «սեւ ցուցակում», օրինակ՝ Սոֆյա Հովսեփյանը, Միքայել Զոլյանը եւ այլք։ Թեեւ հնարավոր է, որ նրանց դեպքում սահմանափակվեն «դեղին քարտ» ցույց տալով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի