Դադարեք ծաղրել մեր երկիրն ու մեր ժողովրդին
Տպավորություն է, եւ այդ տպավորությունը գնալով ուժգնանում է, որ ինչ որ մեկը կամ ինչ որ ուժեր դիտավորյալ ծաղրում են մեր երկիրն ու ժողովրդին: Հակառակ դեպքում ինչով բացատրել, որ այսօր երկրի Հանրային հեռուստաալիքով Արցախի ապագայի մասին դատողություններ է անում Դանիել Իոնիսյանը, որի աշխարհայացքին հասցրել ենք արդեն ծանոթանալ:
Իսկապես, մի կողմից համակարգված ձեւով վարկաբեկվում են այն զինվորականները, որոնք մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման գործում, Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է ազատությունից, իսկ Իոնիսյանի կազմակերպությանը կառավարությունը ֆինանսավորում է եւ գործուղում Արցախ դիտորդական առաքելություն իրականացնելու, իսկ ինքը Իոնիսյանը հրավիրվում է Հանրային հեռուստաալիք, որտեղ նա Արցախի ներկայի եւ ապագայի մասին դատողություններ է անում:
Այստեղ են ասում՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ամեն մի անհեթեթությունից հետո առողջ բանականությունը հուշում է, որ վերջ, սրանից այն կողմ չեն անցնի, բայց իրականությունը շատ ավելի դաժան է:
Անհեթեթությունների շղթան շարունակվում է եւ հիշեցնում խորհրդային մի մուլտֆիլմ, որտեղ դպրոցական ծույլ տղայի՝ Պերեստուկինի սխալների պատճառով ամեն ինչ գլխիվայր շրջվել էր՝ ձմերուկն ու հացն աճում էին ծառի վրա, սպիտակն արջն ապրում էր հարավում, կովը դարձել էր մսակեր:
Մուլտֆիլմի պատմությունը այսօր կրկնվում է Հայաստանում: Եւ եթե մուլտֆիլմում Պերեստուկինը գիտակցեց իր սխալը եւ սխալների ուղղում արեց, ապա մեր Պերեստուկինը կամ պերեստուկինները դեռ շարունակում են սխալների շարանը, շարունակելով կամա, թե ակամա ծաղրել մեր երկիրը:
Իսկապես, ի՞նչ ասես, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, բազմաթիվ բնակավայրեր ազատագրած զինվորականների դեմ անհեթեթ մեղադրանքներով քրգործեր են հարուցված, շատերը դեռ վկայի կարգավիճակում պարբերաբար հարցաքննվում են, իսկ Իոնիսյանը հեռուստաեթերից Արցախի հարցի մասին է խոսում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի