Մայր Աթոռը պարզաբանել է Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված տեղեկությունները
Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից բարերարների նվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրերի դիմաց վճարումները կատարվում են ըստ փաստացի աշխատանքի, որի վերահսկողությունը իրականացնում է Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը: Յուրաքանչյուր բարերար իր ստանձնած ծրագրի վերաբերյալ ստանում է ֆինանսական ամբողջական հաշվետվություն, որի հիման վրա բարերարի կողմից փոխանցվում է անհրաժեշտ գումարը:
Մայր Աթոռը երբեք չի կարող թույլ տալ, որ անբարեխիղճ և անազնիվ կերպով վատնվեն եկեղեցաշինության և տարբեր կրթական ու սոցիալական ծրագրերի համար բարերարների կողմից ազգին ընծայաբերվող միջոցները»,- ասաց նա:
Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց նաև, որ նախընթաց տարիներին և այսօր Մայր Աթոռը իրականացնում է մեծ ծավալի շինարարական աշխատանք՝ արդյունավետ կերպով գործակցելով տասնյակ ընկերությունների հետ:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի