Ո՞վ է «Էլարդին» լրացուցիչ հանձնարարական տվել. Փաշինյանը հարց ուղղեց
«Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ցանկացած ճշտել, թե մեմորանդում կազմելու առաջարկը որտեղից է եկել, ինչու է գրվել այն եզրակացության մեջ։
«Կխնդրեի որպեսզի հստակ նշվի՝ առաջինը, մեմորանդումը ինչո՞ւ է կազմվել, երկրորդը, եթե մեմորանդումում նշված միջոցառումները չիրականացվեն, արդյո՞ք համարում են, որ այդ դեպքում այս գործող ՇՄԱԳ-ով բավարար չէ աշխատանքներ իրականացնել»,–նշեց նախարարը։
«Էլարդի» փորձագետները ի պատասխան նշեցին, որ կառավարությունն է լրացուցիչ հանձնարարություն տվել. «Ընկերությունը Հայաստանի կառավարությունից է պատվեր ստացել վերհանել բոլոր թերությունները եւ առաջարկեցին նաեւ առաջարկություններ, որոնք կարող են ընդունելի համարվել ազդեցությունը վերահսկելի դարձնելու համար։
Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել, թե այդ հանձնարարությունը ինչով եւ որտեղ է արտահայտվել, եւ փորձագետները նշեցին, որ Քննչական կոմիտեից է եկել հանձնարարականը. «Այս պրոյեկտի մեր հաճախորդը Քննչական կոմիտեն էր, եւ նրանց միջոցով էինք մենք կապվում Հայաստանի կառավարության մնացած մարմինների, հետազոտական հաստատությունների եւ այլ կազմակերպությունների հետ։ Հենց մենք ներկայացրինք մեր հաշվետվության նախագիծը, մենք կատարեցինք մի պրեզենտացիա, ներկայացրինք մեր հաշվետվությունը, նախագիծը։ Այդ նախագծի քննարկման ընթացքում հարց առաջացավ՝ կարո՞ղ է ընդհանրապես աշխատել այս հանքավայրը եւ շահագործվել առհասարակ։ Սա շատ ընդհանուր բնույթի հարց էր։ Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեղմացման միջամտությունները, ի՞նչը կարելի է բարելավել տարբեր ասպեկտներում այս հանքավայրի։
Քննչական կոմիտեի հետ մեր հանդիպումից հետո մենք նորին գերազանցություն վարչապետին եւ կառավարության այլ պաշտոնյաներին եւս մի պրեզենտացիա ներկայացրինք եւ այդ հանդիպման ընթացքում մեզ նույնպես հարցրին՝ եթե այս բոլոր թերությունները առկա են, դրանով հանդերձ հնարավո՞ր է շահագործել հանքավայրը, կարո՞ղ է այն շահագործվել առանց ազդելու շրջակա միջավայրի վրա։ Մեր պատասխանը հետեւյալն էր, որ հաշվի առնելով տվյալների թերությունները եւ անորոշության աստիճանը՝ շահագործման եւ մեղմացման միջոցառումները դառնում են խիստ անվստահելի։
Այդ պրեզենտացիայի ընթացքում մեզ հարց տրվեց՝ ուրիշ ի՞նչ կարելի է անել բարելավելու համար այս հանքի շահագործման հնարավորությունը, քիչ թե շատ փաստորեն արդյունքն էր սա երկու հանդիպումների, որ մենք ունեցանք Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ, դա իսկապես հստակ չէր նշված մեր հանձնարարության մեջ, մենք վեր հանեցինք սրանք որպես կոնցեպցիաներ հուշագրի մեջ, որ ՀՀ կառավարությանը օգնել հասկանալ ընթացիկ միջոցառումները»։
Վարչապետը հետաքրքվեց՝ ունեն որեւէ հիմնավորում, որ կառավարությունը կամ Հայաստանի որեւէ պետական մարմին նրանց առաջ նման խնդիր է դրել։
Փորձագետները նշեցին, որ ունեն էլեկտրոնային նամակ՝ ուղարկված Քննչական կոմիտեի կողմից։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի