Հունաստանը կրկին մերժել է Թուրքիայի պահանջը՝ թուրք զինվորականների արտահանձման վերաբերյալ
Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը՝ արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը): Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
Աղբյուրը հիշեցնում է՝ ընդհանուր առմամբ, 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան էր փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի` մնացած 5 զինվորականների գործերը դատարանն առաջիկա օրերին առանձին-առանձին կքննի:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Հունաստանի գերագույն դատարանը 2017թ. հունվարին որոշում էր կայացրել մերժել նաև Թուրքիայի առաջին պահանջը վերոնշյալ զինվորականներին արտահանձնելու վերաբերյալ: Դատարանի որոշման մեջ նշված է, որ թուրքական կողմը որևէ երաշխիք չի տվել, որ Թուրքիայում զինվորականների նկատմամբ տեղի կունենա արդար դատավարություն:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն