Նավթի արդյունահանումը Մեքսիկական նեղուցի ամերիկյան մասում ռեկորդային ցուցանիշի է հասել
Deepwater Horizon հարթակում վթարից ավելի քան վեց տարի անց Մեքսիկական նեղուցի ամերիկյան մասում նավթի շելֆային արդյունահանումը մոտենում է պատմական առավելագույնին, հայտնել է «Բլումբերգ» գործակալությունը։
2010-ի ապրիլին Deepwater Horizon հարթակում տեղի էր ունեցել պայթյուն, որը ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն էկոլոգիական աղետն էր դարձել։ Նավթի արտահոսքը հաջողվել էր կանգնեցնել միայն 2010-ի օգոստոսի 4-ին։ Վթարի հետեւանքով զոհվել էր 11 մարդ, Մեքսիկական նեղուցի ջրերն էր թափվել մոտ 5 մլն բարել հում նավթ։
Նոյեմբերին դաշնային ջրերի հանքավայրերից արդյունահանումը կազմել է օրական 1․68 մլն բարել նավթ, ինչը ռեկորդային մակարդակ է 2010-ի փետրվարից այս կողմ։
Այս ցուցանիշը սկսել է աճել 2013-ից սկսած։ Ավելին, նավթի գների վերջին կայունացումը կարող է նպաստել մատակարարումների հետագա աճին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից