Կոռուպցիայի դեմ պայքարում առկա են ինստիտուցիոնալ խնդիրներ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ակնհայտ է բոլորին, որ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի եւ այս հարցում հետեւողական է եւ շարունակելու է լինել հետեւողական։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, այս արձանագրումը երեւում է հանրության արձագանքից, այս փաստաթղթերում ես տեսա տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով ՀՀ քաղաքացիների ավելի քան 84 տոկոսը արձանագրել է, որ ինքը չի առնչվել կոռուպցիոն դեպքերի, սա կարեւոր արձանագրում է։ Բայց նաեւ ես ուզում եմ արձանագրել, որ վերջին 1 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ եւ բարդություններ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը ու կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները եւ կոռուպցիայի արդյունքում հասցվածի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով եւ մասշտաբներով, ինչը մենք բոլորս եւ հանրությունն իրավունք ունի ակնկալել»,–նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է կոռուպցիայի դեմ ընթացիկ պայքարն ուժեղացնել ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ. «Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ։ Պետք է այս առումով շատ հետեւողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ։ Այս ընթացքում բավականին ծավալուն եւ որակյալ աշխատանք են անել կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ եւ արձանագրելու կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը։ Քաղաքական արձանագրումն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետեւողական, կոմպրոմիսները բացառվում են։ Մենք քաղականա խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ–ում պետք է ձեւավորվի կոռուպցիայի նկատմամաբ հանրային զրո հանդուրժողականություն։ Մենք այսօր քննարկելու ենք հակակառուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը, սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք արդեն առկա է մի փաստաթուղթ որի հենքի վրա մենք կարող ենք շատ լուրջ աշխատանք իրականացնել»։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի