Երբ կիսամյակը ամենևին էլ վեց ամիս չէ. ի՞նչն է ինչի հետ համեմատում իշխանությունը
«Փաստ» թերթը գրում է.
«Ցանկացած իշխանություն պարբերաբար ներկայացնում է վիճակագրական տվյալներ, բնականաբար այնպիսիք, որոնք ձեռնտու են իշխանությանը, և ցույց են տալիս, թե ինչքան լավ են աշխատում իրենք:
Դեռ չենք խոսում վիճակագրական նկարչության մասին. դա բացարձակ «այլ օպերայից» է: Այդպես եղել է նախկին իշխանությունների օրոք, այդպես է հիմա, այդպես լինելու է նաև ապագայում: Սա բնական երևույթ է, ու այստեղ ո՛չ տարակուսելու, ո՛չ զարմանալու, ո՛չ էլ զայրանալու բան չկա: Խնդիրն այլ հարթությունում է:
Նախ՝ ներկա իշխանություններն այդ գործով զբաղված են գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հիմնական PR միջոցը, ոչ ավելի, ոչ պակաս, հենց վարչապետի ֆեյսբուքյան էջն է: Պարբերաբար հրապարակ են նետվում թվեր, որոնք թռիչքաձև աճի պատկեր են ստեղծում՝ ցույց տալով, որ «բան է փոխվել»: Սակայն դրա արդյունքում, ինչպես նախկինում, հիմա էլ ձևավորվում են տարբեր Հայաստաններ՝ իշխանությունների Հայաստան ու ժողովրդի Հայաստան:
Այդուամենայնիվ, նույնիսկ դա չէ այս պահին ամենաէականը, քանզի տեղեկատվական հոսքերի մատուցման առումով հասկանալի է, որ վարկանիշի գահավիժումը հնարավորինս կասեցնելու, հասարակությանը «թեժ» պահելու, հիասթափվածների բանակը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է նաև «թվաբանություն»:
Հիմա՝ բուն խնդրի մասին: Վիճակագրության մեջ ընդունված է որևէ ժամանակահատված համեմատել նախորդ տարվա (նախորդ տարիների) համարժեք ժամանակահատվածի հետ:
Արտաքուստ այդպես է վարվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2019 թվականի առաջին վեց ամսվա տվյալները համադրում է անցած տարվա վեց ամիսների հետ: Արդյունքում մի շարք ցուցանիշներով իսկապես առկա է էական աճ, այդ թվում՝ թեկուզ թատրոն կամ թանգարան հաճախողների առումով: Բայց...
Հիմա հասկանանք, թե որքանով է 2018 թվականի առաջին վեց ամիսը իրականում հավասար... վեց ամսվա: Պարզվում է՝ միշտ չէ, որ վեցը հավասար է վեցի: Ի՞նչ վիճակում էր երկիրը անցած տարվա ապրիլ-մայիս (հունիսը՝ ձեզ նվեր) ամիսներին:
Ճիշտ է՝ ամբողջովին կաթվածահար՝ փակ ճանապարհներ, գործադուլներ, ցույցեր... Հիմա՝ այդ նույն երկու ամիսներին հնարավո՞ր էր թատրոնների ու թանգարանների համարժեք այցելություն, հնարավո՞ր էր տնտեսության համարժեք զարգացում:
Անշուշտ, հնարավոր չէր, ավելին՝ պարզապես անհնար էր: Ուրեմն, ստացվում է, որ ոլորտների մեծ մասի առումով անցած տարվա առաջին կիսամյակի պարագայում գործ ունենք ոչ թե վեց, այլ լավագույն դեպքում չորս ամսվա (էլի հունիսը՝ ձեզ նվեր) հետ: Այսինքն՝ վիճակագրական համեմատությունները կատարվում են այս տարվա վեց ամիսների և անցած տարվա 3-4 ամիսների միջև:
Ընդունեք, որ համարժեք համեմատություններ չեն, ավելին՝ հօգուտ ներկա կառավարության չեն, քանզի եթե նույնիսկ մի քանի տոկոս աճ կա ինչ-որ ոլորտում, ապա ստացվում է, որ մասնավորաբար Կարեն Կարապետյանի կառավարությունն առավել արդյունավետ է աշխատել այդ երեք ամիսների ընթացքում ու բնականոն ընթացքի դեպքում կիսամյակային տվյալներն առավել տպավորիչ կարող էին լինել:
Սա այնքան էլ ուրախալի փաստ չէ նոր իշխանությունների համար: Ըստ այդմ, ստացվում է, որ վարչապետին «ուրախալի» համեմատական վիճակագրական տվյալներ ներկայացնողները և դրանք հրապարակել խորհուրդ տվողները պարզապես «արջի ծառայություն» են մատուցում Փաշինյանին և նրա ամբողջ թիմին:
Ավելին, ոչինչ չասող են լինելու նաև տարեկան արդյունքները, քանզի 2019 թվականի 12 ամիսները, ուզենք, թե չուզենք, համեմատվելու են 2018 թվականի 9-10 ամիսների հետ (ըստ էության, ավելի քիչ, բայց համարենք այսպես):
Ու այս պարագայում նույնիսկ որևէ ցուցանիշի 10 տոկոսանոց աճը հավասար կլինի 0-ի, ինչը նույնն է, թե փաստացի նվազում ենք ունեցել, եթե հաշվի առնենք, որ այլևս, ինչպես հավաստում են իշխանությունները, չկան «թալանչիները», «կոռուպցիոներները», «ստվերում գործողները», «բանակից գողացողները»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի