523 մլն դրամ` կրթական և սպորտային հաստատություններում մարզագույքի համալիր ծրագրին
ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում` հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզական գույքով ապահովելու նպատակով:
Գործադիրի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ այս տարվա պետբյուջեի ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով հատկացվել է 523 մլն 400 հազար դրամ` բյուջեի հարկային եկամուտների հաշվին:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ հանրապետությունում գործող 172 մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների համար 2003 թվականից սկսած պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր: 2008, 2014, 2017-2019 թվականներին, սակայն, գույքային ծրագիր չի իրականացվել: Նույնը վերաբերվում է նաև ուսումնական հաստատություններին. ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական, 43 նախնական մասնագիտական, 78 միջին մասնագիտական և 40 բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզադահլիճները ևս ժամանակակից մարզական գույքով ապահովելու համալիր ծրագրի կարիք կա, հատկապես որ նախկինում տրված գույքը մաշվել և հնացել է, իսկ նոր գույքի պահանջարկը օրեցօր աճում է:
Հարությունյանի խոսքով, 2012 թվականից ի վեր մարզագույքի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ: Ըստ տարիների` 2012թ-ին տրամադրվել է 50 միլիոն դրամ արժեքով 42 անուն մարզագույք` 28 մարզական կազմակերպությունների համար: 2013 թվականին 29 մարզական կազմակերպությունների հատկացվել է 100 միլիոն դրամ արժողությամբ 45 անուն մարզագույք: 2014 թվականին գույքային ծրագիր չի իրականացվել: 2015 թվականին 41 մարզական կազմակերպությունների հատկացվել է 170 միլիոն դրամ արժողությամբ 37 անուն մարզագույք: 2016 թվականին 36 մարզական կազմակերպությունների հատկացվել է 55 անուն մարզագույք: 2017-2019 թվականներին գույքային ծրագիր չի իրականացվել:
2016 թվականի համար 37 կազմակերպություններից 313 մլն 743 հազար դրամ արժողությամբ մարզագույքի պահանջարկի հայտ է ներկայացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարարություն, բայց հատկացվել է ընդամենը 100 մլն դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ մարզագույքի բաշխման խոշոր ծրագրի գնագոյացումը կազմվել է մարզագույք ներմուծող մի քանի կազմակերպությունների ներկայացրած նախնական արժեքների հիման վրա:
Վարչապետին զեկուցվել է նաև, որ ի թիվս այլ մարզադպրոցների, նախատեսվում է հիմնանորոգել նաև Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի