Շիրակի օդանավակայանի հարեւանությամբ մասնավոր ընկերությունը ազատ տնտեսական գոտի կստեղծի
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ կողմից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (Շիրակի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ) ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությանը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ պահեստները եւ արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ կայուն տնտեսական զարգացմանը: Նշված ազատ տնտեսական գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առեւտրի, լոգիստիկ ծառայությունների եւ տեխնոլոգիաների կարեւոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական իրավիճակի զարգացմանը, ձեւավորել կայուն զարգացման հիմքեր»։
Նախարարի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է 10-12 տարվա ընթացքում կառուցել 319 հա մակերեսով ԱՏԳ, կնքել է փոխըմբռնման հուշագիր Գյումրու քաղաքապետարանի հետ ԱՏԳ–ի համար հողատարածք հատկացնելու մասին, համապատասխան որոշումն ընդունելուց հետո ընկերությունը երկարաժամկետ վարձակալության պայմանագիր է կնքելու քաղաքապետարանի հետ հետագայում այս հողատարածքները գնելու իրավունք նախատեսել։
«Նախատեսվում է ԱՏԳ–ի ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլերով, առաջին փուլում կգործարկվի 30 հա տարածքի վրա, վերջին փուլի գործարկումը նախատեսվում է իրականացնել ոչ ուշ, քան ԱՏԳ կազմակերպիչ ճանաչելու 12 տարիների ընթացքում։
Երբ մենք ունենանք 319 հա մակերեսում իրականացված գործունեություն, նախատեսվում է, որ այնտեղ աշխատանք կունենան շուրջ 13 հազար աշխատակիցներ»,–նշեց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ սա ազատ տնտեսական գոտի կազմակերպելու փորձառություն ունեցող կազմակերպություն է, ունի համագործակցության փորձ աշխարհում հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ։ «Նախատեսում է 4 ոլորտներում գործունեությունը՝ հիմնական ոլորտը պետք է լինի տեսակավորման գործունեությունը, հաշվի առնելով Շիրակի օդանավակայանի առկայությունը, էլեկտրոնային հարթակներում առեւտուր իրականացնող միջազգային այնպիսի կազմակերպություններ, որոնք հեռացված են մեր հարեւան շուկաներից, կարող են նախընտրել որպես շահագործող նախընտրել այդ ԱՏԳ–ն, ստեղծել պահեստները, ապրանքների որոշակի քանակ պահել, ՌԴ–ում պատվերներ ունենալու դեպքում առաքում իրականացնել ոչ թե 2-3 օրվա ընթացքում, այլ 2.3 ժամվա ընթացքում, 2-րդ ուղղությունը՝ հավաքման արտադրություններն են, որպես օրինակ կազմակերպիչը բերում է դեղամիջոցների փաթեթավորման գործունեությունը։
3-րդ ուղղությունը սարքերի հավաքումն է, 4-րդ ուղղությունը՝ ոչ սննդային գյուղատնտեսությունն է»։
Նախարարը նշեց նաեւ, որ կազմակերպությանը կառավարությունը հնարավորություն է տալիս գործունեություն ծավալելու, բայց հնարավոր անհաջողությունների դեպքում որեւէ հետեւանք չի կրում։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի