ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տվեց նախկին պատգամավորի ընկերությանը
Կառավարությունն իր այսօրվա նիստին մի շարք ընկերությունների ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց։ Խոսքը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ» «ԳՈԼԴ ՔԱՓ», «ԶԵՆՆԻ» ընկերությունների մասին է։ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրության համար (ք. Ջերմուկ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20,869,461,200 ՀՀ դրամի ներդրում, որից 804.9 մլն ՀՀ դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն ՀՀ դրամը` ցանկում նշված հումքի և սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26 մլրդ ՀՀ դրամ, որից 15.6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 8 մլրդ 320 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 80 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20,068,242,276 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804,398,571 ՀՀ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ «ԳՈԼԴ ՔԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պլաստմասե խցանների արտադրության մեջ (ք. Երևան)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4,622,041,000 ՀՀ դրամի ներդրում, որից 220 մլն ՀՀ դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից 5-ը արդեն ստեղծվել է)՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.7 մլրդ ՀՀ դրամ, որից 3 մլրդ 990 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 140 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 570 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4,141,057,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269,168,738 ՀՀ դրամ: Ներմուծվող հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Հաշվի առնելով վերոգրյալը և ամփոփելով շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները` նպատակահարմար ենք գտնում բավարարել «ԳՈԼԴ ՔԱՓ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կոշիկի և կաշվե պարագաների արտադրության մեջ (ք. Երևան)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 440 մլն ՀՀ դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 950 մլն ՀՀ դրամ, որից 900 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 50 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394,845,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20,094,400 ՀՀ դրամ: Ներմուծվող հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ նիստում հավանություն են տվել ավելի քան 10 մլրդ դրամ ներդրումային ծրագրերի, իակ այսօրվա նիստում անդրադարձան ավելի քան 24 մլրդ դրամի ներդրումային ծրագրի, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում քննարկել են 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի մասին որոշում կայացնեն։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի