Իսկ մեր կողքին ապրում են նաեւ այսպիսի մարդիկ
Մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ աշխարհում առաջինքը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրում կան մարդիկ, որոնք շատ հեռու են քրիստոնեական մարդասիրության եւ բարոյական նորմերի հետ:
Մեր հարցին, թե աջակցո՞ւմ եք դատախազության կողմից ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները, հարցախույզի մասնակիցների մոտ 25 տոկոսը դրական պատասխան է տվել:
Հարցումը սկսելուց առաջ գրեթե վստահ էինք, որ այդ թիվը մոտ կլինի զրոյին, բայց պատկերը շատ ավելի մտահոգիչ է: Այսպիսին է մեր հասարակությունը: Եւ եթե անկեղծ լինենք, ապա եթե հարցումը չլիներ վիրտուալ տարածքում, այլ փողոցներում, գյուղերում, ապա պատկերը կարող էր շատ ավելի տխուր լիներ:
Փաստորեն մեր կողքին կան մարդիկ, որոնք հեռու են մարդասիրությունից, հեռու են շատ ու շատ արժեքներից եւ պատրաստ են ինքնադատաստան տեսնել մեկի նկատմամբ, ում այս կամ այն պատճառով չեն սիրում:
25 տոկոսն իրեն լավ է զգում տեսնելով այն մարդու տառապանքները ում հանցագործ է համարում, ում ատում է կամ չի սիրում: 25 տոկոսը կողմ է ոչ թե որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ արդարադատություն իրականացվի, այլ որ նա գտնվելով ծանր հիվանդ վիճակում շարունակի տառապանքներ կրել:
Ոմանք կասեն, թե 25 տոկոսը մեծ թիվ չի կազմում, բայց մի պահ պատկերացրեք, որ չորս հոգուց մեկը այդպիսին է, ապա կհասկանաք, թե որտեղ է թաղված մեր երկրի խնդիրների արմատներից մեկը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի