«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար հատկացվում է 130-140 մլն դրամ
Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերի համար համայնքային բյուջեից հատկացվել է 8 մլն դրամ: Գյումրի համայնքի ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց որոշմամբ է հատկացվել 8 մլն դրամը և կարծում է՝ արդարացված է:
«Հայաստանի երկրորդ քաղաքի տոնն ավանդաբար նշվում է: Մոտավորապես նույնքան գումար է հատկացվել թե՛ նախորդ տարի, թե՛ 2017թ-ին: Գումարը ողջամիտ եմ համարում, որովհետև քաղաքի օրը նշելու համար այդքան էլ մեծ չէ և, կարծում եմ, չափազանցված են այդ խոսակցությունները, որ շատ է հատկացվել»,- ասաց Վարդանյանը:
Արմենուհի Վարդանյանը համեմատության համար օրինակ բերեց, որ Էրեբունի-Երևան տոնակատարություններն անցկացնելու համար 20-ապատիկ ավելի է գումար հատկացվում:
«Էրեբունի-Երևան տոնակատարության համար հատկացվում է 130-140 մլն դրամ, Գյումրին իր համայնքի բյուջեից այսքան է կարողացել հատկացնել: Մեր համայնքի բյուջեն փոքր է և անհամեմատելի է Երևանի հետ և, հաշվի առնելով, որ չունենք այդքան հնարավորություն, քաղաքի տոնակատարությունները տեղավորվում է 8 մլն դրամի սահմաններում:
Անգամ ավագանու նիստին ես ինքս ասել եմ, որ եթե մեր քաղաքն ունենար այնքան հնարավորություն, մեր բյուջեն այնպիսին լիներ, որ մենք կարողանայինք ավելին հատկացնել քաղաքի տոնը լիարժեք դարձնելու համար, անձամբ ես՝ որպես ավագանու անդամ, դեմ չէի լինի: Բայց սուղ են համայնքի միջոցները, և սա համարում եմ պարզապես տարածքային համաչափ զարգացման ձախողում, որ համայնքների բյուջեի միջև այսպիսի ահռելի տարբերություն կա»,- ասաց նա:
Արմենուհի Վարդանյանը նշեց, որ հիմնական գումարը բեմի տեղադրման ու լուսավորությանն է տրամադրվել. իրենք քննարկել են այն հարցը, որ քաղաքն ունենա իր բեմը և ամեն անգամ ստիպված չլինեն այդքան գումար տալ բեմին. «Գումարի առյուծի բաժինը հատկացվել է բեմին, լուսավորությանը և համերգային ծրագրային, որին լեփ-լեցուն հրապարակը մասնակցել է և, չեմ կարծում, գյումրեցին արժանի չէ ունենալ իր տոնը»:
Հիշեցնենք, որ 8 մլն-ից միայն մեքենաների և սարքավորումների վարձակալություն համար հատկացվել է 3 մլն 615 հազար դրամ: Հրավառության համար համայնքի բյուջեից ծախսվել է 1 մլն դրամ, ծառայությունների մատուցման ծախսերը 1 մլն 200 հազար դրամ են կազմել, մենակատարներին վճարվել է 950 000 դրամ, 750 000 դրամ էլ տրվել է համույթներին: Միջոցառումների համար 260 000 դրամի ապրանքներ են ձեռք բերվել, 125 000 դրամ հատկացվել է վարողներին և լուսանկարիչներին: Նվագախմբերին ընդամենը 50 000 դրամ է տրվել, նույնքան էլ կազմակերպչական կազմին:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի