Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ժամանակ հանձնարարել է սեպտեմբերի 1-ից անցնել ուժեղացված ծառայության (տեսանյութ)
Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների պետեր: Մինչ օրակարգի հարցերին անցնելը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են հավելյալ պարգևավճարներով: Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է պարգևատրվածներին և մաղթել բարի ծառայություն:
Խորհրդակցության հիմնական թեման ուսումնական տարվա մեկնարկն էր: Ոստիկանության պետը բոլոր ստրաբաժանումներին հանձնարարել է սեպտեմբերի 1-ից անցնել ուժեղացված ծառայության:
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությանը հանձնարարել է ակտիվացնել անչափահասների հետ տարվող աշխատանքները: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ոչ միայն սեպտեմբերին, այլև ուսումնական ողջ տարվա ընթացքում անցանկալի միջադեպեր չլինեն:
Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է թարմացնել ուսումնական բոլոր հաստատությունների մոտակայքի գծանշումները, տեղադրել ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են: Օգնել ծնողներին ու աշակերտներին փողոցներն անցնել, հաստատել կարգուկանոն դպրոցների շրջակայքում, պատասխանատվության ենթարկել երկրորդ շարքում կանգնած կամ այլ խախտումներ կատարող վարորդներին, դպրոցների մոտ հնարավորինս բացառել խցանումները:
Ոստիկանության պետը հորդորել է նաև ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներին այցելել կրթական հաստատություններ, զրուցել տնօրինության հետ, գնահատել իրավիճակն ու ճշգրիտ կազմակերպել ծառայությունը:
Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը մարդաշատ վայրերում ու առևտրի կենտրոններում, որովհետև հատկապես այդ հատվածներում հնարավոր է գրանցվեն գրպանահատությունների դեպքեր: Վալերիյ Օսիպյանը հորդորել է ուժեղացված ծառայությամբ կանխել նման զարգացումները:
Հանձնարարվել է հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման ուղղությամբ շարունակել բակային հանդիպումները բնակիչների հետ, լսել խնդիրները և լուծումներ գտնել:
Այս ամառ հանրապետությունում գրանցվում են աննախադեպ մեծ քանակի հրդեհներ: Ոստիկանության պետը հանձնարարել է բացահայտել հրդեհների առաջացման պատճառները, հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Իրականացնել նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ:
Խոսվել է նաև ոստիկանության ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: Վալերիյ Օսիպյանը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել է դրանք բաշխել անաչառ: Բարեխիղճ ծառայողը պետք է ստանա արժանի գնահատական:
Խորհրդակցությանը քննարկվել են ոստիկանության ծառայությանը և հանցավորության դեմ պայքարին վերաբերող այլ հարցեր ևս:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի