Հասարակությունն է այլասերում է իր իշխանավորին
«Հրապարակ»-ը գրում է․
«Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժամանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած: Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ինչ մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի- խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմացիաների ենթարկվեցին, չի ընդունում: Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող: Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա` քծնանքն ու բազում արտոնությունները պաշտոնի հետ գալիս ու գնում են, դրանցից զարմանալ և պաշտոնին ուղղված հանրային վերաբերմունքը սեփական արժանիքներին վերագրել կարող են միայն ապուշներն ու չտեսները: Բայց դե, սրանք երիտասարդ են և, մեծ հաշվով, մեղավոր չեն, որ այսքան արագ փչանում են՝ ասում է նա:
Մեղավորը շրջապատն է, հասարակությունը, որն ամեն ինչ անում է պաշտոնյային փչացնելու, հրեշ դարձնելու համար: Ստացվում է, որ հասարակությունը մեծ եռանդով այլասերում է իր իշխանավորին, հետո նույնքան եռանդով սկսում երազել նրանից ազատվելու մասին և երբ մի կերպ ազատվում է իշխանության համն առած ու բազում արտոնություններից ոչ մի կերպ հրաժարվել չցանկացող պաշտոնյաներից, մեծ բերկրանք է ապրում:
Տարրական գիտակցություն է հարկավոր` հասկանալու համար, որ պաշտոնյան հանրային ծառայություն իրականացնող մարդ է, նրան կարելի է պահանջներ ներկայացնել, բայց սիրաշահել ու շողոքորթել ոչ մի դեպքում չի կարելի: Քծնանքն ու չափից դուրս մեծարումը փչացնում են պաշտոն զբաղեցնողին, և մենք ինքներս մեր գլխին չարիք ենք ստեղծում: Մի´ փչացրեք այս երիտասարդներին, մի´ փակեք նրանց քննադատողների բերանը, ջերմոցային պայմաններ մի´ ստեղծեք նրանց համար, որ վաղը գլխներիդ չխփեք ու չասեք՝ այս մոնստրներին ո՞նց ծնեցինք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի