Խնդիրներին պետք է ոչ թե տրվեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից
«Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդդիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլև ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ և իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ ուղղությամբ:
Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում այս պարագայում «ինստիտուցիոնալ» բառը: Արդյո՞ք իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղությամբ՝ դրա մասին կարծիքները կարող են տարբեր լինել:
Հեղափոխությունից հետո խոսվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Դարձյալ, իմ ընկալմամբ, խոսքն այն մասին է, որ նախկինից մնացած ծանրագույն խնդիրներին պետք է ոչ թե տրվեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից: Դա օբյեկտիվորեն դժվար է, երբ ամեն պահի ստիպված են «հրդեհներ հանգցնել» (հիմա` նաև այդ բառի ուղիղ իմաստով): Այսինքն` երբ բուհերի ռեկտորների աթոռների շուրջ գզվռտոց է գնում, դժվար է մտածել այն մասին, թե ինչպես փոխել բարձրագույն կրթության հայեցակարգը, որպեսզի այն դադարի լինել երիտասարդների համար 4 կամ 6 տարվա «ժամանցի շրջան» և պատրաստի գործատուներին անհրաժեշտ մասնագետներ: Երբ Երևանում աղբի սարեր են գոյանում, հնարավորություն չկա մտածելու, թե ինչպիսին պետք է լինի աղբահանության ժամանակակից համակարգը՝ սկսած կրթական ծրագրերից, վերջացրած աղբի վերամշակման գործարանով: («Հուսահատության Գազելների» մասին էլ չեմ խոսում՝ դրանք աստիճանաբար վերածվում են «ճակատագրական Գազելների»):
Երբ Ամուլսարի շուրջ պոպուլիստական կրքեր են բորբոքվում, ժամանակ չկա մտածելու հանքարդյունաբերություն ամբողջ «գաղափարախոսությունը» փոխելու՝ «հումքային» երկրից իսկապես արդյունաբերական երկիր դարձնելու մասին: Երբ գործադիր իշխանությունը մտածում է, թե ինչպես փոխել ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայինով» կամ դժգոհում որոշ դատավորների՝ իր համար ոչ հաճելի որոշումներից, նա ժամանակ չունի լրջորեն մտածելու, թե ինչպես փոխել ամբողջ դատական համակարգը: Այսինքն՝ բոլոր դեպքերում լուծումները, լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ժամանակավոր են, այսրոպեական են, ինստիտուցիոնալ չեն:
Դա մի քիչ նման է այն դեպքերին, երբ մեզանից գրեթե յուրաքանչյուրն ասում է՝ «սպասեք, գլուխս խախանդվի, և այդ ժամանակ կսկսեմ առավոտյան մարզվել, առողջ սնունդ օգտագործել և լեզուներ սովորել»: Բայց «խախանդվելու» պահն այդպես էլ չի գալիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի