Ժողովրդին շեղելու նուրբ արվեստը կամ ինչու հիշեցին Գագիկ Խաչատրյանին
ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շոուի վերածված ձերբակալությունը չէր կարող չհայտնվել լրատվամիջոցների եւ հանրության ուշադրության կենտրոնում:
Ձերբակալություններով, բերման ենթարկելով, կալանավորելով, «ասֆալտին փռելով» այս իշխանություններն ապահովում են իրենց թթվածինը, ապահովում իրենց կենսունակությունը:
Ինչո՞ւ հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին: Այս հարցին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը տալիս է բավական նորմալ պատասխան, հայտնելով, թե այս ընթացքում նյութեր էինք նախապատրաստում, ստացված տեղեկություններն էինք ուսումնասիրում:
Բայց նույնիսկ այս պատասխանից հետո կրկին հարց է հնչում՝ ինչո՞ւ հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին: Եւ բանական մարդուն դժվար է համոզել, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը որեւէ կերպ կապ չունի իշխանությունների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շեշտակի անկման կամ Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ:
Մեկ տարի եւ նույնիսկ կես տարի առաջ հանրության մեծ մասը Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը կընդուներ ցնծության ճիչերով, աղմուկ-աղաղակով, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է եւ, եթե ոչ այսօր, ապա վաղը եւ մյուս օրը իշխանությունները կհամոզվեն, որ իզուր էլ անհանգստացրին Գագիկ Խաչատրյանին, քանի որ այս ձերբակալությունից իրենց վարկանիշը ոչ թե աճեց, այլ անկում ապրեց:
Իհարկե, մեր կողքին դեռ կան մարդիկ, որոնք վստահ են, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է հանուն արդարության վերականգման, բայց նրանք էլ մեկ կամ երկու շաբաթ, գուցե մեկ ամիս հետո կհասկանան, որ այս շոուն եւ արդարության վերականգնումը միմյանց հետ որեւէ կապ չունեն:
Եւ երբ երկու օր հետո Նիկոլ Փաշինյանը եւ նրա խորհրդականներն ու մերձավոր ընկերները հասկանան, որ իրենց վարկանիշը շարունակում է շեշտակի ընկնել, գուցե որոշեն մեկ այլ մարդու ձերբակալել, բայց խորհուրդ ենք տալիս՝ մի արեք, քանի որ ժողովրդի մեծ մասն արդեն ամեն ինչ հասկանում է:
Եթե իշխանություններն ուզում են փող հավաքել եւ խայտառակ տնտեսական վիճակը մի փոքր բարելավել, ապա վստահեցնում ենք, որ ոչ մեկուկես միլիոն դոլարով, ոչ էլ երեք միլիոն դոլարով երկարաժամկետ եւ լուրջ հարցեր հնարավոր չէ լուծել: Ընդհակառակը, յուրաքանչյուր այսպիսի շոուից հետո ավելի է նվազում Հայաստանի տնտեսության աշխուժացման հնարավորությունը:
Ի վերջո, նույնիսկ անգրագետ Պողոսն է հասկանում, որ այս ձերբակալություններով անդադար հնարավոր չէ փող հավաքել, եւ որ լուրջ եւ խելամիտ քայլեր են անհրաժեշտ բյուջեն մշտական հոսքերով ապահովելու համար:
Ի դեպ, իշխանությունները սխալվում են նաեւ այն հարցում, թե Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունով հնարավոր է շեղել ժողովրդի ուշադրությունն իրենց կենցաղային եւ սոցիալ-տնտեսական խնդիրներից, բանկային տոկոսներից, դատարկ սառնարաններից եւ կուտակվող պարտքերից:
Իսկ Գագիկ Խաչատրյանի, նրա հարազատների տների, հողատարածքների, նկուղների ցուցադրական եւ շոուի վերածված խուզարկությունները Հայաստանն ավելի հեռացրեց զարգացումից, ժողովրդավարությունից եւ ներդրումներից, ընդ որում, թե օտարերկրյա, թե տեղական:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի