Առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեջբերեց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից 1993–ի փետրվարի 8–ին արձակված՝ զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին հրամանագրից հատվածներ։
Առաջին նախագահը հրամանագրի կատարման պարտականությունը դրել էր ներքին զորքերի, Ազգային անվտանգության պետական վարչության և պաշտպանության նախարարության վրա։
Ալումյանի խոսքով՝ նախագահի այս համաձայնագիրը գործել է 1996–ի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ մայրաքաղաքի փողոցներում տանկեր էին տեղակայված։
«Որոշակի տարբերություն կա 1996–ին և 2008–ին զորքերի օգտագործման միջև։ 1996–ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008–ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև»,–ասաց նա։
Ալումյանը հիշեցրեց, որ 1996–ի հոկտեմբերի 2–ին, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ամփոփում էին ցույցերը ցրելու գործողությունները, Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ հայկական բանակը առաջին անգամ մտավ մայրաքաղաք, իսկ զորքերի հետևից՝ ներքին զորքերի ծառայողները։
«Միշտ հիշեք, որ առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան 1996–ին, երբ որ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից մայրաքաղաքում ցույցերը ճնշվում էին»,–հայտարարեց Ալումյանը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի