Թուրքիան Ադրբեջանին գումար կտրամադրի՝ թուրքական ռազմական արտադրանք գնելու համար
Ապրիլի 25-ին Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջան Հանրապետության կառավարությունների միջև ռազմական ֆինանսավորման մասին» համաձայնագիրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նախատեսվում է Ադրբեջանի ՊՆ-ին տրամադրել շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության կայքը:
Այդ միջոցներով Ադրբեջանը պարտավորվում է «առաջին հերթին» գնել թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքներ, ծառայություններ: Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները:
Նշենք, որ նմանատիպ համաձայնագիր Թուրքիան 2016 թ. վերջին ստորագրել է նաև Ուկրաինայի հետ: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի՝ Ուկրաինային 5 տարվա ընթացքում Թուրքիան պետք է տրամադրի 15 մլն ԱՄՆ դոլար՝ շուրջ 7 մլն-ով ավելի՝ քան Ադրբեջանին:
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններին՝ Ադրբեջանը Թուրքիայից և թուրքական ընկերություններից առհասարակ գնում է իրեն անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքների բավականին փոքր տոկոսը: Ադրբեջանի ռազմական ներկրումների մեծագույն մասը իրականացվում են Ռուսաստանից և Իսրայելից:
Ստորև ներկայացնում ենք 2012-16 թթ. Ադրբեջանին զենք մատակարարած երկրների ցանկը և մատակարարումների մասնաբաժինները՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) տվյալների.
Ինչպես երևում է նշված գրաֆիկից՝ Թուրքիան ապահովել է Ադրբեջանի ռազմական նշանակության արտադրանքների պահանջի միայն շուրջ 3 տոկոսը: Դրա փոխարեն Իսրայելին բաժին է ընկնում 22 տոկոսը, չնայած վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում զգալի առաջխաղացում ունի նաև Թուրքիան: Այս համաձայնագրով Թուրքիան փորձում է խթանել ադրբեջանական զենքի գնման շուկայում թուրքական ընկերությունների հաստատմանը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն