Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը. Ջուր չունեն
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտյան կրկին փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը եւ պահանջում են լուծել իրենց գյուղում ջրի խնդիրը: Նշենք, որ Արճիսը ներառված է Այրում խոշորացված համայնքի կազմում։ Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը նշեց, որ գյուղի բնակիչները հուսահատված են, ակնկալում են ջրի խնդրի արագ լուծում. «Մարդիկ ջուր չունեն, ջուր են ուզում ունենալ, հույսները կտրված վիճակ է, իրոք խայտառակ վիճակ է, գյուղը սնուցող աղբյուրները ցամաքել են, մարդիկ այստեղից–ճայնտեղից սեփական ավտոմեքենաներով են ջուր տանում»։ Նրա խոսքով՝ Լոռի – Բերդ-Նոյեմբերյան ջրագիծը գյուղի տակով է անցնում, «առաջին հերթին այդտեղ պետք է պոմպ կառուցվի, ջրի ճնշումը չի հերիքում»։
Համայնքապետի փոխանցմամբ՝ հարցը ներկայացվել է կառավարությանը. «Ընթացքի մեջ է, հաշվարկներ են անում, քննարկումներ են անում»։
Ավելի վաղ Արճիսի բնակիչները կրկին փակել էին Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը, բայց դադարեցրել էին բողոքի ցույցը, քնաի որ մարզպետարանից հայտնել էին, որ զբաղվում են խնդրով, լուծում կտան։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի