Իրաքի զինվորականները ազատագրել են Մոսուլի ամենախոշոր շրջաններից մեկը
Իրաքի կառավարական ուժերը երեքշաբթի օրը կարողացել են հետ շպրտել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Մոսուլի ամենախոշոր շրջանից։ Այս մասին հաղորդում է «The Associated Press»-ը՝ հղում անելով իրաքցի բարձրաստիճան հրամանատարին։
Հատուկ նշանակության ջոկատների հրամանատար, գեներալ–լեյտենանտ Աբդուլ Վահաբա աս–Սաադիի խոսքերով՝ «այս շրջանը ամբողջովին ազատագրված է եւ գտնվում է կառավարական ուժերի լիարժեք վերահսկողության տակ»։ Մանրամասներ չեն հաղորդվում։
Համաձայն պարբերականի տվյալների, ներկայումս իրաքի զորքերը լուրջ դիմադրության են հանդիպում աթ–Թանեկից դեպի արեւելք եւ այսպես կոչված «հին քաղաքում», որը ձգվում է Տիգրիս գետի ափով, որով քաղաքը բաժանվում է արևմտյան եւ արեւելյան մասերի։
Միեւնույն ժամանակ, զինվորները, որոնց հիմնական մասը շիիթներն են, նոր գրոհ են սկսել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ՝ Խատրա քաղաքի շրջանում, որը գտնվում է Մոսուլից դեպի հարավ։
Այս քաղաքը (IIIմ.թ.ա.-III մ.թ.) գտնվել է Պարթեւական թագավորության կազմում, եւ նրա ավերակները ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սակայն 2015 թվականին ահաբեկիչները ոչնչացրեցին տեղի բոլոր պատմական հուշարձանները։
2016 թվականի աշնանը Իրաքի բանակը սկսեց իր գործողությունները, որոնց հիմնական նպատակը Մոսուլի ազատագրումն է ԻՊ ահաբեկիչներից։ Քաղաքի արեւելյան հատվածը իրաքցի զինվորները ամբողջովին մաքրեցին ահաբեկիչներից դեռեւս հունվարին։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն