Ի զորու ենք նոր որակ հաղորդելու համագործակցությանը․ Փաշինյանը՝ Զելենսկուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․
«Մեծարգո պարոն նախագահ,
Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։
Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարևորում եմ նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։
Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում։
Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի...
Կանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմ
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք