Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով կարելի է ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասարակության մասին: Թե որքանով է այն գրագետ ու կիրթ, գիտակից ու խելացի, զուսպ և հայրենասեր: Թե ինչ վերաբերմունք ունի սերունդների, ապագայի, սեփական պետության նկատմամբ: Երեխային սիրելը հո միայն կուշտ կերակրելով ու բրենդային հագուստ առնելով չէ, այլև նրան ժառանգություն թողնվելիք բնության հանդեպ ցուցաբերած խնամքով ու հոգածությամբ:
Բնության հանդեպ վերաբերմունքն է նաև, որ վերադառնում է հանրությանը՝ հիվանդությունների տեսքով: Երբ 24 ժամ բողոքում ու անիծում ենք մեր չար բախտը, թե ինչու են քաղցկեղն ու այլ ծանր հիվանդություններն այսքան աճել, պետք է դրա պատճառը փնտրենք բնության հանդեպ մեր բարբարոսական վերաբերմունքի մեջ:
Եվ երբ անտառի ծառերը հիվանդանում են, Սևանա լիճը կանաչում է, ձկները սատկում են, խեցգետինը վերանում է, փոշին խեղդում է մեզ, ջերմաստիճանն ամռանը 40 աստիճանից չի իջնում, իսկ ձմռանը սաստիկ ցրտեր են լինում, բերքն առատ չի լինում, եղածն էլ կարկուտի ու ցրտահարության պատճառով նվազում է, հրդեհներից աչք չենք բացում և այլն, և այլն, այս բոլորի պատճառները պետք է փնտրենք բնության հանդեպ մեր վերաբերմունքի մեջ:
Լիճը, անտառները, հողը, ջուրը պատժում են մեզ՝ մեր անփութության, իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից: Եվ մեր միջավայրը թունավորվելու է, աղտոտվելու, մեր շնչած օդն ապականվելու է, մեր օգտագործած սնունդը դառնալու է վնասակար, մեր խմած ջուրը՝ համաճարակի բուն, մեր երկիրը՝ աղետի գոտի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի...
Կանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմ
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք