Հանքի շահագործումը նշանակում է օրական մոտ 25 տոննա փոշի, հնարավոր չէ դա քաղաքի վրա չանդրադառնա․ նախկին մարզպետը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի այսօրվա Ջերմուկ այցի ժամանակ վարչապետին Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումներով մոտեցավ Վայոց ձորի ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Ղազարյանը ասաց, որ 2011 թվականին, իր մարզպետ լինելու ժամանակ հանքը շահագործման իրավունք ուներ, սակայն մինչև 2014 թվականը ուշացրել ու ոչինչ չեն արել: Այդ ժամանակ ոսկու կորզման ֆաբրիկան նախատեսված է եղել Գորայքում, բայց նախագահի թույլտվությամբ սխեմաները փոխել ու տեղավորել են Գնդեվազից, Կեչուտի ջրամբարից ներքև, որպեսզի մնացորդային ջրերը ջրամբար չլցվեն: Տվյալ փոփոխությունների մասին վարչապետը չգիտեր, բայց ասաց, որ կհետաքրքրվի:
Ըստ Ղազարյանի՝ շահագործվելու դեպքում հանքը, բացի ջրերի աղտոտումից, այլ խնդիրներ էլ կառաջացնի:
«Այդ հանքը ջրերի հետ նաև այլ պրոբլեմներ ունի: Հանքը օբյեկտիվորեն կարող է շահագործվել միայն ամռանը, որովհետև ձմռանն այնտեղ մետրով ձյուն է լինում: Հանքի շահագործումը նշանակում է՝ օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի: Ինչ փորձագիտական եզրակացություն էլ անեն, հնարավոր չէ այդ փոշին քաղաքի վրա չանդրադառնա: Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխումը, ճանապարհները, աղմուկը»,- ներկայացրեց Ղազարյանը:
Նա նշեց, որ ճիշտ է Փաշինյանի այն դիտարկումը, որ այլ հանքավայրերի համեմատ այս ընկերության սոցիալական պատասխանատվության մասն ավելի ամուր է. «Բայց այս քաղաքը որպես հանգստավայր է ձևավորվել: Պարզ է, որ ամերիկացիները, կանադացիները, անգլիացիները պաշտպանում են ներդրողների շահերը»:
Փաշինյանն արձագանքեց. «Այս ամենի մեջ մի գործոն կարող է լինել՝ ՀՀ հավասարակշռված շահը:


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի...
Կանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմ
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք