Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին ՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՄայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համարՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնԱյսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համար
Հայաստան

«Ես ռիսկը տեսնում եմ. եթե առաջիկայում չաշխատենք, կարող ենք կորցնել այդ հնարավորությունը». Իշխան Զաքարյան

Ստեփանակերտում մեկնարկած համահայկական 7-րդ խաղերը թեև ավարտվեցին, բայց չեմ կարող ասել, թե դրանք այլևս պատմություն են։ Տեխնիկապես դրանք, այո’, ավարտվեցին, բայց իրենց խորքային ազդեցությամբ և իրենց գործնական հետևանքներով դրանք շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։ Ես սա եմ համարում իրական ձեռքբերում։ Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնոլորտը անցել են, ուզում եմ անկեղծ պատասխանել մի շարք հարցերի, որոնք այս ընթացքում բարձրացվել են մամուլով կամ ուղիղ տրվել են ինձ կամ իմ մեջքի հետևում հյուսվել որպես դավ ու պատվիրվել ինչ-որ լրատվամիջոցի։

Սկսենք հիմնականից. այո, Համահայկական խաղերը Արցախում անցկացնելը տասնապատիկ անգամ բարդացնում էր դրանց կազմակերպումը և ուներ որոշակի ռիսկեր, նաև այնպիսիք, որոնց մասին հրապարակային խոսել չի կարելի։ Բայց ռիսկի մյուս նժարին Արցախի ճանաչելիության, Արցախի միջազգային վարկի, Արցախում կյանքի ակտիվության, Արցախում համահայկական միասնականության ցուցադրման, եթե կուզեք՝ խաղաղ ուժի ցուցադրման խնդիրն էր։ Եվ այդ խնդիրը մենք փայլուն լուծեցինք։ Բոլորովս։ Արցախը շատ երկար տարիներ կարիք ուներ նման, չեմ ուզում ասել՝ միջոցառման, այլ նման մթնոլորտի, նման կենսական էներգիայի հեղեղի, նման ջերմության, նման կյանքի։

Առաջին գիծը Ստեփանակերտի մարզադաշտից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է։ Եվ հենց դա էր էլ ավելի ուժեղացնում խաղաղ կյանքի և համահայկական միասնականության պահանջը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և բոլոր նրանք, ովքեր մեզ աջակցեցին, իրենց լուման դրեցին այս կարևոր խնդրի լուծմանը։


Ինչո՞ւ եմ ես շեշտում, որ խաղերի հանդիսավոր փակմամբ և մասնակիցների տուն վերադարձով Համահայկական 7-րդ խաղերը չեն դառնում պատմություն և չեն դառնում լոկ բարի հիշողություն։ Դրանք սահուն վերածվում են առաջիկայում արվելիք մեծ ծավալի և մեծ կարևորության աշխատանքի։

Եվ մենք դա անպայման անելու ենք։ Ո՞րն է այդ աշխատանքի էությունը։ Չափազանց կարևոր է Արցախի և սփյուռքի հայկական համայնքների միջև բազմակողմանի նոր կապերի ձևավորումը և պահպանումը։ Մշտական ինտեգրացիայի նոր որակի ապահովումը։ Այն մարդկային, գործնական շփումները, որոնք կայացել են Արցախում, պետք է շարունակություն ունենան։ Սա Արցախին պարտադրված շրջափակումը ճեղքելու իրական ճանապարհ է։

Անկեղծ ասած՝ ես ռիսկը տեսնում եմ. եթե առաջիկայում չաշխատենք նպատակադրված, կարող ենք ժամանակի ընթացքում կորցնել այդ հնարավորությունը, վատնել համահայկական խաղերի ոչ մարզական էֆեկտը։

Այդ պատճառով, ինձ համար ձևակերպվում է նոր խնդիր՝ ձևավորված կապերը դարձնել շարունակական և արդյունավետ։ Սա բարդ ու գրագետ աշխատանք պահանջող խնդիր է, որը մենք անպայման անելու ենք՝ Արցախի, Հայաստանի և սփյուռքի մեր գործընկերների հետ։ Կան նոր գաղափարներ, բայց պետք է գտնվեն նաև նոր լուծումներ, նոր հետաքրքիր նախագծեր։

Այս ընթացքում հրապարակային հնչած հարցերից էր, թե արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը և արդյո՞ք մեր պետությունը պետք է իրեն թույլ տա նման շռայլություն։ Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերի համար բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների շնորհիվ։

Մարդիկ խանդավառվել են այս գաղափարով, մարդիկ կարևորել են գաղափարը, մարդիկ գիտակցել են, որ սա միայն մարզական միջոցառում չէ, որ սա պատմական այս պահին, Արցախում և Երևանում այլ շատ կարևոր խնդիրների լուծման նպատակին է ծառայում, և մարդիկ իրենց նվիրատվություններով օգնել են։

Բացման արարողությանը պարգևատրվեցին նրանցից մի քանիսը, բայց ես հավատացնում եմ ցանկը շատ մեծ է՝ բազմաթիվ անհատներ առանց որևէ անձնական շահի աջակցել են՝ դիմացը ոչինչ չակնկալելով։

«Հարցերից» մեկն էլ այն էր, թե ինչպես եղավ, որ Իշխան Զաքարյանին կրկին վստահեցին համահայկական խաղերի կազմակերպումը, չէ՞ որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է։

Նախ. համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապապետական և աշխարհի տարբեր երկրներում գործող իր կառույցներից ձևավորվող մարմին է, և հետո՝ չորս տարին մեկ գլխավոր ասամբլեայում են որոշվում կադրային ու մնացած հարցերը։

Օգոստոսի 7-ին համահայկական խաղերի սփյուռքի կառույցների ներկայացուցիչները ծափերով ու միաձայն ընտրեցին նախագահ և գործկոմի կազմ։

Ինչ վերաբերում է իմ աշխատանքային կենսագրությանը, ապա 27 տարեկանում ընտրվել եմ կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար, և երբ 1993 թվականին վարչապետ Հրանտ Բագրատյանը ինձ կառավարությունում բարձր պաշտոնի նշանակեց, ամենևին էլ հիմք չէր ընդունել «նախկին» լինելու հանգամանքը։

Իմ աշխատանքային գործունեության մասով նույն տրամաբանությունն էր դրված նաև հետագա իշխանությունների գործելաոճում։ Չեմ ընդունում, երբ հասարակությունը այսքան քաղաքականացնում ենք։ Ընտրական գործընթացները դեռ չավարտված՝ խոսում ենք հաջորդ ընտրություններց։

Քաղաքականությունից ենք խոսում տանը, փողոցում, աշխատավայրում, հարսանիքի կամ հուղարկավորության ժամանակ։ Անընդհատ խոսում ենք քաղաքականությունից։ Աշխատանքից քիչ ենք խոսում, գաղափարներից քիչ ենք խոսում, մարդկային արժեքներից քիչ ենք խոսում։ Ծրագրեր գրեթե չենք քննարկում։

Անհատը իր կազմակերպչական ունակություններով և փորձով կարող է լինել լավ պետական ծառայող։ Կարծում եմ, ժամանակն է լրջորեն մտածելու հենց այս ինստիտուտի կայացման մասին։

Ես բացմանը հատուկ նշեցի, որ խաղերի գաղափարի իրագործման և կազմակերպչական հարցերում ունեցել եմ Հայաստանի և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը։ Եվ դա իսկապես այդպես է, դրանք ձևական խոսքեր չեն։

Այնպես, ինչպես ձևավորման օրվանից՝ հեռավոր 1999 թվականից, համահայկական խաղերը ունեցել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների աջակցությունը։ Առանց այդ ամենի հնարավոր չէր լինի ունենալ նման ծավալ, նման բովանդակություն և նման հեռանկար։

Չեմ թաքցնում այս ամիսների ընթացքում բազմաթիվ շփումների, հանդիպումների ընթացքում ծագել են նոր հետաքրքիր գաղափարներ, որոնց հիմքում համահայկականությունն է, հայապահպանությունը, միասնական հայկական աշխարհի ուժեղացումը։

Չբացեմ այսօր փակագծերը, վստահ եմ որոշ ժամանակ անց մենք կունենանք կոնկրետ փաթեթներ, մշակված ծրագրեր, որոնք կքննարկվեն Հայաստանի, Արցախի իշխանությունների և սփյուռքի ազդեցիկ անհատների ու շրջանակների հետ։

Խաղերի ընթացքում լսել եմ կարծիքներ, թե կազմակերպչական առումով եղել են թերություններ, բացթողումներ։ Բնականաբար եղել են, դրանք ամեն օր ծագել են ու ամեն օր շտկվել։ Աշխատում էր պրոֆեսիոնալ անձնակազմ, մոտ հազար կամավոր, լավ մասնագետների ու լավ մարդկանց մեծ թիմ, ու նրանք ամեն ինչ արել են՝ նման որակ ապահովելու համար։ Ես հարկ չեմ համարել երբևէ պատմել, թե ինչ է նշանակում աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդկանց հյուրընկալումը, տեղափոխությունը, տեղաբաշխումը անվտանգ ու պատշաճ կազմակերպելը։

Եղել են մարդիկ, ովքեր ծագող խնդիրներից ուրախացել են, շտապել են ազդարարել ու նյութեր պատվիրել. «բա իմացաք՝ ձախողվեց, բա իմացաք՝ տապալվեց, բա Իշխան Զաքարյանը չկարողացավ…» և այլն։ Բայց հայտնի ասացվածքի համաձայն՝ …. քարավանը շարունակում էր հանգիստ գնալ։

Մենք մեր գործը, բոլորս միասին արել ենք պատվով, որովհետև խոսքը Իշխան Զաքարյանի մասին չէր, խոսքը համահայկական միջոցառման մասին էր՝ մարզական և ոչ միայն։ Այսօր ես եմ, տարիներ հետո կլինի ուրիշը, կլինեն ուրիշ իշխանություններ, կլինեն ուրիշ հովանավորներ, բայց հայրենիքը ու ժողովուրդը մնալու են նույնը։

Ի տարբերություն տապալում փնտրողների և դրանով ուրախացողների, եղել է նաև հակառակը, եղել են մարդիկ, ովքեր ուղղակի ասել են՝ ինչով օգտակար լինեմ, 24 ժամ պատրաստ եմ։

Ցանկացած գործ ունի իր տրամաբանական փուլերը։ Հիմա շատ կարևոր է մասնագիտական գրագետ ամփոփումը, ինչը կդառնա լավ հիմք հետագա աշխատանքների համար։ Այս հետևությունները միայն մարզական չեն։

Մենք այս տարի ունեցել ենք նոր մասնակից քաղաքներ այլ երկրներից, իսկ դա խոսում է նոր համայնքներում հայկականության կազմակերպման մասին, ունեցել ենք շատ լավ, շատ ուժեղ կազմակերպված պատվիրակություններ այնպիսի երկրներից ու քաղաքներից, որոնք սովորաբար եղել են ավելի համեստ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է արձանագրել այդ բոլոր նրբությունները և աշխատել հայակական համայնքների հետ։ Իսկապես կան շատ կարևոր հարցեր, որոնք լրացուցիչ խորքային վերլուծության և մշակման անհրաժեշտություն ունեն։

Մենք դա նույնպես անպայման անելու ենք։

Եվ իհարկե, այս փուլում ամենակարևոր ու ամենահաճելի գործն է բարձրաձայն, անկեղծ սրտով ասել շնորհակալություն, այն բոլոր մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում փայլուն անցկացնելու համար․

Շնորհակալություն։

Իշխան Զաքարյան
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ