Հաշվե՞լ եք, թե քանի երեխա է անոմալիաներով ծնվելու. ջերմուկցի բժիշկը՝ վարչապետի խոսնակին
Ձեր որոշումը կայացնելուց առաջ, ձեր ընտանիքին տեղափոխեք Ջերմուկ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23–ին Ջերմուկում, դիմելով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ասաց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ջերմուկցիներից մեկը։
«Ավելի լավ է մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես։ Պայթեցումները որ լինում են, ամպն ամբողջությամբ նստում է մեր քաղաքի վրա։ Էդ փոշին ամբողջությամբ լցվում է ստեղ։ Երբ անձրև է գալիս, մեքենաներն ամբողջությամբ ցեխոտվում են»,–դժգոհեց քաղաքացին։
Մասնագիտությամբ բժիշկ ներկայացած ջերմուկցի տղամարդը փաստեր ներկայացրեց վարչապետի խոնակին՝ կապված Վայքում ժամանակին գործունեություն ծավալած հանքավայրի հետագա ճակատագրի վերաբերյալ։
«Վարչապետը փաստեր էր ուզում. ես Վայքում եմ ծնվել՝ մեծացել, էնտեղ հանքի շահագործումից 60 տարի հետո էլ մի թուփ անգամ չկա, մի մուկ անգամ չկա։ Էն քարը, որ Ամուլսարում է՝ պայթուցիկ է, դա բոմբ է դառնալու բոլորի համար՝ թունավոր բոմբ, օրենքով թաղեք դա, ուրիշ ճանապարհ չկա։ Ես բժիշկ եմ, դուք հաշվե՞լ եք, թե ինչքան մարդ է դառնալու հաշմանդամ, քանի երեխա է անոմալիաներով ծնվելու։ Եթե մեր երկրի համար քաղաքացին է բարձրագույն արժեքը, ապա մարդուն չեմ կարծում դա ձեռնտու է»,–վրդովված հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցը։
Ջերմուկցիներից մեկն էլ հայտարարեց, որ հարցը պետք է լուծվի հանրաքվեով։
«Դա ազգային անվտանգության հարց է և պետք է լուծվի հանրաքվեով, թե չէ ինչ–որ «Էլարդի» եզրակացության հիման վրա հիմնվելով չի լինելու. այստեղ պետք է աշխատի ուղիղ ժողովրդավարությունը, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանը»,–ասաց նա։
Վլադիրմիր Կարապետյանն էլ հայտարարեց, որ ջերմուկցիները ևս այս իշխանություններին մանդատ են տվել և նրանց կարծիքը հաշվի կառնվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Ջերմուկ, որտեղ շրջում է տներով ու Ամուլսարի հանքի շահագործման թեմայով առանձին զրույցներ բունենաում բնակիչների հետ։


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի...
Կանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմ
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք