«Իմ քայլը» տրոհման շեմին է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, որոնք նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։
Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թեւն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլի» պատգամավոր, հանքի շահագործումը շարունակելու դիրքորոշման կողմնակից Հովիկ Աղազարյանից։
Նա խուսափել է ուղիղ պատասխանից․ «Եթե այս հարցն իմ ընկերների համար իսկապես սկզբունքային հարց է, իրենք կարող են ընտրել իրենց ճանապարհը, բայց նոր իրողություններում իշխանության նկատմամբ վստահության արդյունքում կարելի է մի փոքր տեսակետ փոխել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի...
Կանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմ
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք