Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ խոսվում է 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/ վարկաբեկելն ու հեղինակազրկելն է: Ընդ որում՝ ցանկացած գնով: Այդպիսով փորձելով որոշակի լարվածություն ստեղծել երկու հայկական միավորների` Հայաստանի ու Արցախի միջեւ: Այս մասին գրում է Pastinfo.am-ը։
«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը: Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Ի դեպ, պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ.Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից, մականունը` «աֆերիստ»:
Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երեւան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ նրա` Երեւան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է 2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել:
Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էութայն այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ:
«2018 թ մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հայտնում եմ հետեւյալը. Ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղի ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել աըդ դեպքերին:… Մարտի 1-ի դեպքերից հետո եղան մարդիկ, ովքեր անմիջապես հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են այդ դեպքերին:Այդ մարդկանց շարքում է եղոլ իմ ընկերոջ, ներկայումս հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:
Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը ցուցմունք է տվել , թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից 20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն:
Նման ցուցմունք ստանալով` քննիչի մոտ ոչ մի հարց չի առաջացել, նա պարզապես «գրել է» շարվածքն ապահովողի դերում է եղել, վկան ընթացքում ինչ-որ բաներ է «հիշել» ու ինքն իրեն լրացրել: Անգամ չի հարցրել` լավ, ով քեզ, իբր, պատմել է այդ ամենը նույնպես «հարստացողների» մեջ է, ինքն անձամբ կրակե՞լ է, իսկ եթե կրակել է, ապա ինչու ՀՔԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել:
Ինչուների շարքը հավերժ կարելի է շարունակել, բայց ցուցմունքին ծանոթանալիս ուղղակի ակնհայտ էր նախապես պայմանավորվածությունը, քննիչն անգամ ձեւի համար չի հարցրել, թե ինչու որոշեց հիմա ցուցմունք տալ…. Հետաքրքիր կլիներ նաեւ ստուգել ՀՔԾ-ի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները` համոզվելու համար, թե իսկապե՞ս երկու ժամ է վկան մնացել ՀՔԾ-ում, թե՞ ոչ:
Ի դեպ նկատենք, որ այս ցուցմունքը հակասում է զինվորականների դրվագով բազմաթիվ այլ ապացույցների, որոնց դեռ կանդրադառնանք:
Այն, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ունեն բազմակողմանի ու օբյեկտիվ քննության կարիք` անվիճելի է, ով ու ինչու կազմակերպեց անկարգությունները, ովքեր էին խանութներ թալանողներն ու հրկիզողները, ով է պատասխանատու տաս զոհերից յուրաքանչյուրի մահվան համար: Բայց այս ուղղությամբ` տեսանելի արդյունքներ չկան, ավելին` քննությունը այնպես են խճճում, որ հետագա բացահայտումն ուղղակի անհնար լինի:
Արցախում իր արատավոր անցյալով ու վարքով հայտնի անձի կասկածելի հանգամանքներում տրված կասկածելի ցուցմունքը միջազգային լրատվամիջոցին տրամադրելը հիմք է տալիս ենթադրելու, որ այն քաղաքական եւ հեռահար նպատակներ է հետապնդում: Առավել եւս, երբ դա արվում է այն ժամանակ, երբ քննությունն ուղղակի ձախողում է մեկ տարի առաջ սկսված վարկածի հիմնավորումը իրավական հարթությունում:
Այս ամենն ապացուցում է, որ այսպես կոչված իրավական գործընթացների անվան տակ բոլորովին այլ հարցեր են լուծվում, որն իսկապես ազգային անվտանգության խնդիր է դարձել:

















































Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ Վարդևանյան
Լավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան Հարությունյան
Սամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ
Սպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած