Ամուսինն ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել է այլ գերեզման, կնոջն ասելով` մորդ գերեզմանը գտա, պրծա՞ քեզանից
Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի` իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք:
Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդկերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները: Աղբյուրի տեղեկություններով` Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն այդ մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքին, սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել:
Տարածքի ոստիկանները հայտնաբերել են Շողիկին և Գագոյին, ովքեր հրավիրվել են ոստիկանություն: Գագոն ոստիկաններին հայտնել է, որ կինը մեկ տարուց ավելի է, իր «կյանքը կերել է», թե չես գտնում իմ մոր գերեզմանը: «Ես էլ ստիպված եկել եմ էդ գյուղ, իմացել եմ, որ էդ գերեզմանը շուտվանից մարդ չի այցելում, քանդել ու հանգուցյալներից մեկի աճյունը տեղափոխել եմ Կարմիր բլուր՝ կնոջս ասելով, թե մորդ ոսկորները բերել եմ»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը