Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց լրիվ նոր մի նախարարություն, որն ստացավ հնչեղ անվանում՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարար էլ նշանակվեց տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որը մասնագիտությամբ «այթիշնիկ» է։ Դրա համար էլ հատուկ նրա համար Նիկոլ Փաշինյանը բացեց IT ոլորտի հետ կապ ունեցող նախարարություն, որ իր թիմակիցը կոմֆորտով պաշտոնավարի։
Անցել է ավելի քան 2 ամիս, եւ մարդիկ չեն հասկանում՝ ո՞րն է այս նախարարության գոյության իմաստը, ստեղծել են, որ ի՞նչ անեն, որ Հակոբ Արշակյանի համար նախարարի աթո՞ռ ապահովեն, թե՞ ինչ-որ ռազմաքաղաքական նշանակության ծրագրեր են իրականացնելու։ Անգամ Արշակյանի թիմակիցներն են տարակուսած, թե արժե՞ր մեկ հոգու համար մի ամբողջ պարապ գործերի մինիստրություն բացել՝ բյուջեից հսկայական միջոցներ վատնելով։ Իսկ այն, իսկապես, պարապ գործերի մինիստրություն է, որտեղ նախարարից սկսած՝ զբաղված են «թիթեռ նկարելով»։ Իհարկե, դա չի խանգարում, որ Հակոբ Արշակյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ամեն անգամ նստի իր ծառայողական Toyota Avalon ավտոմեքենան, որը նրան ժառանգություն է մնացել տրանսպորտի նախկին նախարարներից, որոնք, ի դեպ, չէին օգտագործում այն՝ բավարարվելով իրենց անձնական մեքենաներով, եւ գա նույն լրջությամբ մասնակցի կառավարության նիստերին։ Իսկ թե ինչով է այս նախարարությունը նպաստում երկրում բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, հայտնի չէ։ Նրանց տարածած պաշտոնական հաղորդագրություններից, համենայնդեպս, բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նշույլ չի նշմարվում՝ անում են նույնը, ինչ նախկինում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր անում, ո՛չ ավելին։
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը