«Հայրիկի սերը». Սիլվա Հակոբյանը հրապարակել է փոքրիկ դստեր ու ամուսնու լուսանկարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Երգչուհու դուստրը՝ Միլան, օրեր առաջ է լույս աշխարհ եկել։ Սիլվա Հակոբյանը դստեր մասին հուզիչ գրառում էր արել՝ նրա հետ լուսանկար տեղադրելով. «Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված։ Անսահման շնորհակալ եմ ես երկնքին քեզ համար։ Դու իմ ամենանվիրական ու իրական ԵՐԱԶԱՆՔ»։
Այսօր երգչուհին կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված են ամուսինն ու դուստրը։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Սիլվայի ամուսինը մեղմ համբուրում է փոքրիկին։ «Հայրիկի սերը», «Միլա»,- այս հեշթեգերն է օգտագործել երիտասարդ մայրիկը։ Սեւ-սպիտակ լուսանկարի վրա առկա է նաեւ «սիրում եմ իմ հայրիկին» գրությունը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էր երգչուհու փոքրիկ դստեր ոտքը: Սիլվա Հակոբյանը լուսանկարն ուղեկցել էր ջերմ մեկնաբանությամբ: «Երբ երջանկությունն անուն ունի»,- գրել էր նա` օգտագործելով «Միլա» հեշթեգը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»