Ընտրություններ Ֆրանսիայում՝ վտանգված է Եվրոպայի ապագան
«Կիրակի Ֆրանսիայում վճռվելու է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։ Երբ ֆրանսիացիները ընտրեն իրենց նախագահին, նրանք որոշում կկայացնեն ԵՄ-ի մասին՝ արդյոք այն պետք է բարգավաճի ապագայում, թե վերջ տա իր գոյությանը»,- գրում է լրագրող Կնուտ Պրիսը։ Հեղինակը գալիք ընտրություններն անվանում է վճռական՝ Բրյուսելի դեմ ազգայնականների ու աջ պոպուլիստների խաչակրաց արշավի ֆոնին։
Չորս թեկնածուներից երկուսը, որոնք ըստ հարցումների շանսեր ունեն հայտնվել Ելիսեյան պալատում, շահագռգռված են միասնական Եվրոպայի նախագծի հարցոմ, ինչը , ըստ հոդվածագրի, հնարավոր է միայն Ֆրանսիայի մասնակցության դեպքում։ «Մարին Լը Պենն ու Ժան –Լյուկ Մելանշոնը իրենց նախընտրական քարոզչությունը կառուցում են ԵՄ-ն հուղարկավորելու խոստումների վրա։ Արդյո՞ք Եվրոպան պետք է լուրջ վերաբերի նման սպառնալիքներին»,- գրումէ հեղինակը։
«Հարեւան եվրոպացիների մոտ տիրող իրավիճակի թռուցիկ ուսումնասիրությունը զգուշավոր լավատեսության առիթ է տալիս։ Եվրոպական պոպուլիստները ոգեւորվել էին Բրեքսիթի հանրավքեի արդյունքներով ու Դոնալդ Թրամփի հաղթանակով, բայց նրանց չի հաջողվել այդ իրադարձություններից իրենց համար դրական դինամիկա քաղել։ Ավստրիացիները խուսափեցին ազգայնականների հաղթանակից, իսկ Նիդեռլանդներում աջ պոպուլիստ Գերտ Վիլդերսը նորից զրկվեց իր այլատյաց խոստումներն իրականացնելու հնարավորությունից»,- ասվում է հոդվածում։
Առջեւում Բունդեսթագի ընտրություններն են, որտեղ նույնպես, ըստ հոդվածագրի, խուճապի առիթ առանձնապես չկա։
«Ցավոք այդ ամենը բավական չէ, որպեսզի հնարավոր լինի հանգիստ սրտով սպասել ֆրանսիական ընտրություններին։ Բրյուսելի ու ԵՄ մայրաքաղաքների քաղաքական գործիչները հույսները դրել են ֆրանսիացիների «հանրապետական գիտակցության» վրա ՝ նրանց ընտրությունների երկաստիճան համակարգով հանդերձ, որը նվազեցնում է Թրամփի հաղթանակի կամ Բրեքսիթի նման սխալների հավանականությունը»,- գրումէ հեղինակը, նկատելով սակայն, որ այդ վտանգը պահպանվում է։
«Այդ վտանգը ուժեղացնում է ֆրանսիացիների մոտ մեկ երրորդը, որը առայսօր չի կողմնորոշվել՝ ում տա ձայնը, կամ առհասարակ՝ մասնակցի ընտրություններին, թե ոչ»,- գրումէ Պենսը։ Նման դիրքորոշումը , ըստ լրագրողի, բացատրվում է նախեւառաջ եվրոպամետ թեկնածուների թույլ ծրագրերով։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն