Որևէ հստակ ձևակերպում չի եղել, թե որն է Քոչարյանի մեղքը․ Ստեփան Մարգարյան
Արդեն մեկ տարին լրացավ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, բայց այդպես էլ որևէ հստակ ձևակերպում, որևէ հաստատում չի եղել, թե որն է Քոչարյանի մեղքը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու փաստին։ Նրա գնահատմամբ՝ մեղադրող կողմը՝ այդ թվում նաև Գլխավոր դատախազությունը, ամեն անգամ էմոցիոնալ հայտարարություններ է անում՝ կապված Մարտի 1-ի 10 զոհի հետ։
«Դատավարության ժամանակ ունեցած ելույթներում էլ խոսում են 10 զոհի մասին՝ փորձելով խաղալ մարդկանց էմոցիաների հետ, բայց այն մեղադրանքը, որը ներկայացված է պաշտոնապես, այդպես էլ որևէ հիմնավորում չի ստանում, իսկ դրա գագաթնակետը Վենետիկի հանձնաժողովի տեսակետն էր այս հարցի շուրջ։ Կարծում եմ՝ սա զուտ քաղաքական պրոցես է, որը որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ։ Հանգիստ կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը դաձել է քաղբանտարկյալ։ Ենթադրում եմ, որ այս մասին հայտարարություններ կլինեն նաև հեղինակավոր կազմակերպությունների կողմից»,- ասաց նա։
Մարգարյանի համար ընդունելի չէ իշխանությունների այն հայտարարությունները, թե Ռոբերտ Քոչարյանի գործը բազամահատոր է, բարդ է և այդ պատճառով է ձգձգվում։ Նա շեշտեց՝ գործը դարձել է բազմահատոր, որովհետև, իրականում, գործ չկա։ Նրա խոսքով՝ գործի հետ կապ չունեցող դրվագներով ու անընդհատ էմոցիայի վրա խաղալով է գործը դարձել հաստափոր։
«Մեղադրող կողմը փորձում է ինչ-որ բաներ կցել-կցմցել իրար, որ ամբողջականացվի, բայց դա չի հաջողվել։ Ամբողջական ու հստակ բան չկա, իրենք էլ հստակ որևէ բան չեն ասում։ Նույնիսկ հրապարակային մեկնաբանություններում չեն խոսում հստակ գործի մասին, այլ խոսում էն էմոցիանոլ գործի մասին, որ, գիտեք, եղել է 10 զոհ։ Եղբայր, եղել է, ուրեմն այդ զոհերով հարուցեք, ինչո՞ւ եք այլ բանով հարուցում, բայց զոհերին բերում են՝ որպես մեղադրանքի էմոցիանոլ կողմ։ Այս մասով որևէ լուրջ մեղադրանք չկա, այլապես ամեն օր կթմբկահարվեր այդ մասին»,- ընդգծեց Ստեփան Մարգարյանը։
Նախկին պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու մեջ տեսնում է վենդետայի խնդիր, ինչն անթույլատրելի է համարում իշխանությունների ու դատական համակարգի համար։ Միևնույն ժամանակ` կարծում է, որ կալանքով փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանին մեկուսացնել քաղաքական դաշտից։
«Հնարավոր այն մարդկանց, որոնք կարող էին համախմբել քաղաքական ուժերին ու հասարակությանը, շարքից հանում են»,- շարունակեց նա։
Ստեփան Մարգարյանն այս պահին դժվարանում է ասել՝ արդյո՞ք իշխանություններին կհաջողի Ռոբերտ Քոչարյանի գործն իրենց ուզած հունով տանել։ Նա նկատեց, որ մինչ օրս տարբեր իրավական խախտումներով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում։ Ըստ նրա, եթե գործը գնա իրավական ճանապարհով, ապա մեղադրանքը հնարավոր չի լինի ապացուցել, եթե քաղաքական՝ ամեն բան հնարավոր է։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին