Լրատվամիջոցներին տուգանում են քաղաքական դրդապատճառներով. Անժելա Թովմասյան
«Հայելի» մամուլի ակումբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսից հետո ՀՌԱՀ-ը տուգանել է այն լուսաբանած մի շարք հեռուստաընկերությունների:
Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ լրատվամիջոցները խախտել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ լրատվական թողարկումների ընթացքում տարբեր ընկերությունների տարբերանշաններով գովազդ հեռարձակելը: Մասնավորապես հուլիսի 21-ի նիստում ՀՌԱՀ-ը որոշել է տուգանել «Արմնյուզ»-ին, «5-րդ ալիք»-ին և «Հանրային հեռուստաընկերությանը»՝ 300.000-ական դրամ: Քննարկումների տեղիք է տվել հատկապես «5-րդ ալիք»-ին տուգանելու որոշումը, սա արդեն նրանց երկրորդ տուգանքը կլինի , երրորդի դեպքում կարող են զրկվել լիցենզիայից: Նման վտանգի առաջ է կանգնած Հ2-ը ևս:
«Հայելի» մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այդ պաստառները, որոնց պատճառով լրատվամիջոցներին տուգանել են, որոշակի փոփոխություններով արդեն ավելի քան 10 տարի է, ինչ տեղադրված են ակումբում։
«Աննախադեպ է այսպիսի որոշումը: Սա ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսի հետ, սա եզրակացությունների տեղիք է տալիս: Հենց այդ օրն են մատնանշել։ Ընդ որում՝ այդ օրը մեր ասուլիսը լուսաբանել են մի շարք հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ, ինչու հենց այդ մի քանիսին են տուգանել: Ինչո՞ւ են կենտրոնացել հենց այդ լրատվամիջոցների վրա, այստեղ էլ է հարց առաջանում»,-ասաց Ա.Թովմասյանը:
Անժելա Թովմասյանը վստահ է՝ սրանք զգուշացնող քայլեր են, միտում կա խափանելու ակումբների և մասնավորապես «Հայելի» ակումբի գործունեությունը, ինչպես նաև լրատվամիջոցներինը, նրանց միջև կապը, համագործակցությունը:
«Մեր ակումբը բոլոր ժամանակներում բոլորին խոսելու հնարավորություն է տվել՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, հատկապես ընդդիմությանը, այսօր էլ նույն աշխատաոճը շարունակում է, օրվա իշխանություններին դա շատ լավ հայտնի է: Օրինակ՝ իրենք կարող են հիշել, որ ժամանակին՝ երբ իրենք էին մերժված, իրենք էին ընդդիմություն, իրենք էին փակված, հենց նույն ակումբը իրենց էր տալիս լայն հնարավորություն արտահայտվելու: Շատ սխալ աշխատաոճ են ընտրել»,-նշեց նա:
ՀՌԱՀ-ի որոշումը լրատվամիջոցները դատարանում բողոքարկելու հնարավորություն ունեն: Անժելա Թովմասյանը վստահ է՝ հեռուստաընկերությունները դատը կշահեն:
«Սրանով փորձեցին վախեցնել հեռուստաընկերություններին, սա այն քայլն է, որ ասում են՝ «այ, դուք էսպես՝ ուրեմն մենք էլ էսպես», ֆինանսական տուգանքները դրա համար ամենահարմար տարբերակն են: Իսկ այսօր պարզ է, թե լրատվամիջոցները ֆինանսական ինչ վիճակում են: Ըստ իրենց՝ տուգանելը ճանապարհներից մեկն է լրատվամիջոցի աշխատանքը խափանելու: Վստահաբար սրա տակ քաղաքական ենթատեքստ կա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ չեն պատրաստվում վահանակները հանել, քանի դեռ գովազդատուների հետ պայմանագրերի ժամկետները չեն լրացել:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին