Փաշինյանը կմեկնի Արցախ. Եռատոնին հաջորդած լարվածությունից հետո սա առաջին այցն է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում: Այդ առիթով Արցախ կմեկնեն նաեւ վարչապետը եւ այլ անձինք: Փաշինյանին հրավերն ուղարկել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեն՝ Իշխան Զաքարյանի նախագահությամբ:
Ուշագրավ է, որ մայիսյան եռատոնից հետո, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ լարվածությունը հասավ պիկին, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է լինելու Արցախ:
Ի դեպ, օգոստոսի 7-ին սպորտային խաղերին մասնակցող թիմերը տուրով կշրջեն Արցախով եւ կվերադառնան Երեւան՝ այստեղ շարունակելու խաղերը: Այս տարի խաղերին պատվիրակություններ են ժամանելու նաեւ Թուրքիայից՝ Վան, Իգդիր, Կարս քաղաքներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին