Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինը չէ. հիմա կառավարությունը չէ, որ պետք է մտածի քաղաքացու հոգսերը հոգալու մասին
«168 Ժամը» գրում է. Հասարակության շրջանում գնալով խորանում է հիասթափությունն իշխանությունների գործողություններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։
Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարունակում են թակել մարդկանց դռները։
Ժամանակն անցնում է, իսկ երկրում սոցիալական իրավիճակը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ։
Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։ Հիմա արդեն ամեն մարդ ինքը պիտի հոգա իր հոգսը, դա այլևս կառավարության խնդիրը չէ։ Հիմա արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս քամահրանքով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացու հետ. ինչպես խոսում էին նախկինները։ Հիմա արդեն երկրում սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն ու քաղաքական իշխանությունն է, այլ քաղաքացիները, ովքեր չեն ուզում աշխատել և հոգալ իրենց հոգսերը։
Պարզվում է՝ Հայաստանում այլևս աշխատատեղի խնդիր չկա, պարզապես մարդիկ չեն ուզում աշխատել։ Աշխատանք կա, բայց աշխատող չկա։
«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում–գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»,– ասում է վարչապետը։
Թվում է, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում այնքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, որ աշխատողներն այլևս չեն բավականացնում։
Պարզ է, որ այդպես չէ։ Ավելին, այս ընթացքում գուցե Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր են փակվել, քան բացվել։ Ընդ որում, նաև կառավարության մեղքով։
Հիմա, երբ մարդիկ բողոքում են աշխատանք չունենալուց. դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխատանք կա, բայց նրանք չեն ուզում աշխատել։ Եվ պետք չի տպավորություն ստեղծել, թե կառավարությունը բոլոր պայմաններն ապահովել է, որպեսզի մարդիկ աշխատեն ու ինքնուրույն հոգան իրենց հոգսերը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին