Վիճակագրություն եւ իրականություն կամ արդյոք դադարել է արտագաղթը
Բավական էր, որ լրատվամիջոցները հրապարակեին Ռուսաստանի Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտության արդյունքները, ըստ որի Ռուսաստան ամենաշատը ներգաղթում են Հայաստանից եւ Ուկրաինայից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեր հրապարակել իր վիճակագրությունը:
Ըստ ռուսաստանյան ինստիտուտի տվյալների, միայն այս տարվա առաջին չորս ամիսներին Ռուսաստան է գնացել 12 հազար 800 ՀՀ քաղաքացի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 2,5 անգամ:
Նիկոլ Փաշինյանի վիճակագրությունն էլ փաստում է, որ 2015-ին միգրացիայի բացասական սալդոն եղել է - 75,4 հազար, 2016-ին՝ - 66,7 հազար, 2017-ին՝ - 37,6 հազար, 2018-ին՝ -6,1 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ -2,3 հազար:
Ասում են կա սուտ, նենգ սուտ եւ վիճակագրություն: Թե որն է իրականությունը, կպարզվի շատ շուտով, բայց որ մեր վիճակագրությունը վաղուց բարեփոխման կարիք է զգում՝ փաստ է:
Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, ապա նույնիսկ Փաշինյանի ներկայացրած գրաֆիկը վկայում է, որ միգրացիայի բացասական սալդոն սկսել է նվազել դեռ 2016-ից: Մյուս կողմից ակնհայտ է նաեւ, որ իշխանափոխությունից հետո առաջացած հուզական ֆոնն անդրադարձավ նաեւ ներգաղթի եւ արտագաղթի վրա:
Այնպես որ, իրական պատկերը կերեւա միայն տարեվերջին, բայց այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ մենք վերջապես պետք է ունենանք վստահելի վիճակագրություն եւ վերջապես պետք է անցկացվի մարդահամար՝ բնակչության իրական թիվը պարզելու համար:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին