ԱՄՆ հատուկ ծառայությունը բերման է ենթարկել Օբամայի դստերը առաջարկություն արած տղամարդուն
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, ում պարտականությունների մեջ է մտնում նաեւ նախկին նախագահների եւ նրանց ընտանիքների անվտանգության ապահովումը, բերման են ենթարկել 30-ամյա տղամարդու, ով համառորեն հետապնդում էր Բարակ Օբամայի ավագ դստերը՝ Մալիային։
Ինչպես հաղորդում է «New York Daily News»-ը` Ջեյր Նիլթոն Կարդոսոն բառիս բուն իմաստով աղջկան հանգիստ չի տալիս։ Վերջերս նա նույնիսկ գոռացել է՝ խնդրելով Մալիային ամուսնանալ իր հետ։
Բերման ենթարկվածի հետ զրույցից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ նա հոգեկանի հետ լուրջ խնդիրներ ունի։
Բացի այդ, պարզվել է, որ նախկինում Կարդոսոն բազմիցս փորձեր է արել անօրինական կերպով ներխուժել Սպիտակ տուն։ Դեռեւս տղամարդուն որևէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...