Վառելափայտային «կրքեր» նաեւ Լոռիում. խուլ դժգոհություններ են հասունանում
«Փաստ» թերթը գրում է.
«Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում եւս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։
Խնդիրը առավել ակտուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաեւ ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտվելն է։
Դեռեւս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։
Միեւնույն ժամանակ մարզում բավական խիստ վերահսկողություն է սահմանված։ Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առեւտրով զբաղվողները կամ լքել են գյուղերի տարածքները, կամ ուղղակի անտառում դեռեւս չեն երեւում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատվելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին