Տավարացյանը հանուն «պրինցիպի» որոշել է ապացուցել, որ կարող է
«Հրապարակը» գրում է. Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։ Շատերը չեն հասկանում՝ ինչ իմաստ ուներ «կյանքի գնով» դառնալ ԲԴԽ անդամ ու հրաժարվել դրանից։ Տավարացյանի մտերիմներից մեկը տեղեկացրեց, որ իրականում նա ի սկզբանե էլ չի ցանկացել գործուղվել ԲԴԽ, բայց քանի որ իր դեմ է դուրս եկել համայնքի մեծ մասը, հանուն «պրինցիպի» որոշել է ապացուցել, որ ինքը կարող է, ու գործընթացն էլ հակաօրինական է, բայց իր ուզածին հասնելուց հետո հրաժարվել է ԲԴԽ անդամությունից։
Հիշեցնենք, որ դեռ անցած նոյեմբերին դատավորների ժողովում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել էր 3 դատավոր՝ վճռաբեկ դատարանի դատավորներից։ Եվ ամենաբարձր քվեները ստացել էր Սուրեն Անտոնյանը, բայց ժողովը հանկարծ հիշել էր, որ գենդերային սկզբունքով պետք է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրի կին, եւ այդ պատճառով ամենացածր քվեները ստացած Նախշուն Տավարացյանը համարվեց «հաղթող»։
Շուրջ 9 ամիս վճռաբեկում լարված մթնոլորտ էր. Անտոնյանի կողմնակիցներն ամե ինչ անում էին, որ նրա ընտրությունը ճանաչվի, բայց հուլիսի11–ի ժողովում Տավարացյանը որոշեց երդվել։ Արդյունքում կրկին աղմուկ բարձրացավ, գործընկերները համարեցին, որ դա անօրինական է, եւ այդ հարցը ներկայացվեց ԲԴԽ դատին, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ ամեն ինչ օրինական է, որից հետո նա ինքնակամ հրաժարվեց։ Հիմա կրկին խոսվում է, որ գենդերային հիմունքներով կին պետք է լինի ԲԴԽ՝ վճռաբեկից ընտրված դատավորը։ Եվ հնչում է Ռուզան Հակոբյանի անունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին