Արայիկ Հարությունյանը շարունակում է մեղադրվել հովանավորչական գործունեություն ծավալելու մեջ
2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 188 հոդված, որոնցից 50-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 137-ը՝ չեզոք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարկանիշը լրատվական դաշտում չի բարձրանում, իսկ վերջերս թափ է հավաքում նոր հակամարտություն։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյանը տարատեսակ մեթոդներով ցանկացել է լուծարել կենտրոնը և նրան հաջողվել է դա իրականացնել գաղտագողի։ Վահագն Վարագյանը պնդում է, որ կենտրոնը ցրելու միակ պատճառն իրեն աշխատանքից հեռացնելն է եղել։ Լրատվականներում լուր է տարածվել, որ Արայիկ Հարությունյանը ցանկացել է այդ դիրքում տեսնել «Ռեստարտ» նախաձեռության անդամ Դավիթ Պետրոսյանին։
Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը գրել է, որ Լուսի Քոչար ֆեյսբուքյան օգտատերը, որը հեղինակել էր «Բռնության ձայնը» արշավը, նամակներ է գրել 4 պաշտոնյաների, որոնցից մեկը Արայիկ Հարությունյանն է։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյաննը ևս այլասերում է տարածում։ Լրատվականները վերհիշել են, որ Արայիկ Հարությունյանն իր աշխատասենյակում քննարկում էր ունեցել նույնասեռականի հետ և այդ ամենը կրկին բացասական է հիշատակվում։
Նախարարը շարունակում է մեղադրվել հովանավորչական գործունեություն ծավալելու մեջ։ Լրատվականները նշում են, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը շուտով պրոռեկտոր կդառնա, հավելում են, որ նա ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է ու նախարարի վստահելի մարդն է լինելու ԵՊՀ-ում։
Արայիկ Հարությունյանն այդպես էլ չի մեկնաբանում հովանավորչական գործունեություն ծավալելու մասին լուրերը, իսկ Վահագն Վարագյանի հետ կապված հարցը պարզաբանման անհրաժեշտություն ունի։ Եթե Դավիթ Պետրոսյանը նշանակվի միասնական կառույցի ղեկավար՝ կնշանակի Վահագն Վարագյանը ճիշտ էր։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին