Հետխորհրդային երկրի ծագում ունեցողների, այդ թվում հայերի համար ավելի հեշտ կլինի ՌԴ քաղաքացի դառնալը
Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը եւ պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) եւ ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։ Միաժամանակ, ԺԲԹ ստանալու հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչեւ չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ, գրում է ռուսական «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը։
Այս օրինագիծը, որը պատրաստել է ՌԴ կառավարությունը, Պետական դուման նախատեսում է քննարկել երրորդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին, լիագումար նիստում։
Մասնավորապես, ԺԲԹ ստանալու իրավունք առանց քվեի առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք.
ծնվել են Ռուսաստանի տարածքում,
Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձինք են եւ ունեն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում,
վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար փախստականների վերաբնակության եւ իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ պետությունների հետ։
ԺԿԹ ձեւակերպելու իրավունք՝ առանց նախնական ԺԲԹ ստանալու, ցանկանում են տալ մի շարք օտարերկրացիների, որոնց թվում են.
ՌԽՖՍՀ-ում ծնված եւ նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող քաղաքացիները,
Ռուսաստանի տարածքում ծնված երեխաները, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն բնակության իրավունք,
քաղաքացիները, որոնց ծնողները կամ երեխաներն ունեն ՌԴ քաղաքացիություն եւ մշտապես ապրում են այստեղ,
Ռուսաստանում կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետներ աշխատող օտարերկրացիները,
երկրի տարածքում ապրող անձինք, որոնց ՌԴ քաղաքացիությունն ընդհատվել է (բացի ՌԴ Քր.օր. ծանր հանցագործությունների հոդվածներով, առաջին հերթին ահաբեկչության համար դատապարտվածները),
ռուսական բուհերը գերազանցությամբ ավարտած օտարերկրացիները։
Քանի որ բնակության իրավունքը կդառնա անժամկետ, կառավարությունը առաջարկում է բարձրացնել դրա հանձնման պետական տուրքի չափը՝ 3,5 հազար ռուբլուց դարձնելով 5 հազար ռուբլի։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին